Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ․ Արտակ Ներսիսյան
Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ԵԱՀԿ ՄԽ համանախագաները նույնպես իրազեկված են Ադրբեջանի ագրեսիայի և դրա հետանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այս մասին այսօր Արցախում ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Արտակ Ներսիսյանը: Նա հավելեց, որ երկու հայկական պետությունների ԱԳՆ-ները սերտորեն աշխատում են միջազգային կառույցներին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ տեղեկացնելու և այդ ագեսիան կասեցնելու նպատակով:
«Այսօրվա զինված հարձակմանը նախորդել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կողմերի և արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հրապարակային թիրախավորումը, Արցախի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները և այլն: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամբողջությամբ պատասխանատվություն է կրում՝ ագրեսիայի հանցագործության համար միջազգային իրավունքի նորմերի համաձայն»,- նշեց Ներսիսյանը: