Այս պահին ընթանում են մարտական գործողություններ, դրանք բավականին թեժ են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ի կողմից նաև Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշեց, որ դրանք ոչ այնքան ինտենսիվ են ու այլ տեղերում նման իրավիճակ չունենք:
«Այս պահին ընթանում են մարտական գործողություններ, դրանք բավականին թեժ են», նշեց Արծրուն Հովաննիսյանը։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը շատ տեղերւմ հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հասցրել է հրթիռային և ավիացիոն հարվածներ ՊՆ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտների ուղղությամբ: Ըստ Հովհաննիսյանի՝ կան ավերածություններ ու կորուստներ, որոնք չնչին են:
«Բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում, մի քիչ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք: Մեր ԶՈՒ հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը, իրականացնում է ԶՈւ լիարժեք կառավարում և ըստ անհարժեշտության բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն կիրառվելու տվյալ իրավիճակում, կկիրառվեն»,- նշեց Հովհաննիսյանը:
Արցախի առանձին փոքր բնակավայրերում կան շենք-շինությունների զգալի ավերածություններ, նաև ՍտեփանակերտումԼ Կան դրանց տեսանյութերը: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում ինչպես առաջնագծում մարտական գործողությունների տեսքով, այնպես էլ աբողջ կառավարման համակարգում: