ՌԴ ԱԳՆ-ն հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը
Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման համար:
Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, գրում է regnum.ru-ն:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ գերատեսչությունը տեղեկատվություն է ստացել ինտենսիվ հրետակոծության արդյունքում գրանցված կորուստների մասին: «Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար», - նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: