«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում
«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱԵվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում: Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-նԵրևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքիհաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեինդիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն: «Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվաարդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: