«Ոչ մի օգնություն չի եղել» Պտղունք գյուղում բնակարաններից զրկված բնակիչները բողոքում են
Պտղունք գյուղում օրերս շենքում բռնկված հրդհից բնակարաններից զրկված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով իրենց ապահովել կացարաններով:
Նշենք, որ հրդհի հետեւանքով անօթեւան է մնացել 16 ընտանիք:
«Ասում են, որ օգնություն են տվել, բայց ոչ մի օգնություն չի եղել, ու հիմա օգնության ակնկալիքը ոչ թե սննդի կամ գումարի տեսքով է, այլ որ դիմացը ձմեռ է այս մարդկանց կացարանով ապահովելու խնդիր կա: 30-ականներից կառուցված շենք է եղել, որտեղ գազ չի եղել, 4-րդ կարգի վթարային շենք է: Տարիներ շարունակ կանայք ձեռքով են ջուրը բերել, նաեւ հոսանքի խնդիր է եղել»,-ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչներրից մեկն էլ ասաց, որ շենքը վաղուց է վթարային եղել, իրենք էլ ընտրությունից ընտրություն դիմել են շենքի հարցով, սակայն հարցին լուծում չեն տվել:
«Խնդրում եմ, մեզ գոնե օգնեն մեր տնամերձերում տուն կառուցել: Մենք նույնիսկ հագուստ չենք կարողացել հանել, միայն խնդրում եմ տանիք մեզ կառուցեն մեր հողերի վրա»,-ասաց մեկ այլ տուժած բնակիչ: