Նիկո՛լ, դու սրիկա ես. Հովհաննես Հարությունյան
Երիտասարդի ձայնը նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիևի և իրենց քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները.
Այսօր արձագանքելով ադրբեջանական կողմին Նիկոլը հայտարարեց.
«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
Ուշադրություն դարձրեք տեքստին, որը Նիկոլը հնչեցրեց այսօր.
Փաստացի անդրադառնալով այդ հայտարարություններին` նա չհերքեց դրանցում տեղ գտած և ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից։
Այս արձագանքը Նիկոլի կողմից եղել է այսօր Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ.
Ամոթ էդ պատվիրակությանը, որ լռեցին և չարձագանքեցին այս խայտառակությանը
Նիկոլ դու սրիկա էս...