Երևան, 26.Հոկտեմբերի.2020, 00:00
ՀՀ ՊՆ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը․ ՊՆ խոսնակ Հակառակորդը թիրախավորել է հարավ-արևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը․ Շուշան Ստեփանյան Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 11 զինծառայողի անուն Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ Առաջնագծում թեժ մարտեր չեն ընթացել. չեզոքացվել է հակառակորդի դիվերսիոն խումբ (քարտեզ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ,

Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետև մենք նաև խորհրդարանների միջև գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլև մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական ընդհանուր տեսլական, և այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի և ձևավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, և փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ հեշտացնում է մեր բոլորիս աշխատանքը և նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:

Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: Էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար:

Բայց ո՞րն էր Ադրբեջանի արձագանքը՝ այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է հետևյալը, որ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն:

Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձևակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական և ապակառուցողական մոտեցում է, և ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը:

Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի:

Նաև հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարևորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են:  

Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական:

Ընդ որում՝ ուզում եմ շատ կարևոր մեկ բան արձանագրել, որ մեր գործերը, ասելիքը, ասածները, մեր հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում: Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի: Ինչքան էլ մենք տուժում ենք, մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով: Կարող եմ ձեզ բերել օրինակ՝ կորոնավիրուսի վիճակագրությունը: Կորոնավիրուսի հետ կապված չկա մի տեղեկատվություն, որին ես անձամբ տիրապետում եմ, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի տիրապետում՝ այն տարբերությամբ, որ ես միգուցե մի քանի ժամ առաջ եմ իմանում, մյուսները՝ մի քանի ժամ հետո: Մենք նաև դրա արդյունքում տուժում ենք, բայց, միևնույն է, չենք կարող գնալ այլ ճանապարհով և մեր ժողովրդի հետ խոսել հանելուկների, գլուխկոտրուկների լեզվով:

Կրկին ուրախ եմ տեսնել ձեզ: Իհարկե, մենք այս ընթացքում նաև այլ ֆորմատներով հանդիպելու առիթ ենք ունեցել: Ուրախ կլինեմ լսել նաև ձեզ՝ եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, հաճույքով կպատասխանեմ»:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը վկայում է հայրենիքը հզորացնելու մեր միասնական կամքի մասին, և ընդգծել, որ Արցախի ԱԺ-ն ջանք չի խնայելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդելու և խորացնելու համար: Ա. Թովմասյանը նշել է, որ Արցախի նորընտիր խորհրդարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և հանդիպումները բարձրագույն ղեկավարության հետ լավ հնարավորություն են համագործակցությունը զարգացնելու համար:

Հանդիպմանը վարչապետը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, համազգային նպատակներին ու խնդիրներին:

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդը նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17347 դեպք Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի իմիջին. Թևան Պողոսյան Ստեփանակերտում և հարակից տարածքում սակրավորները ոչնչացնում են հայտնաբերված զենք-զինամթերքը (լուսանկարներ) Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Նիկոլ Փաշինյան Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Ալեքսանդր Լապշին Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում, Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ ՀՀ ՊՆ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը․ ՊՆ խոսնակ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 973-ով Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել (լուսանկարներ) Ռուսաստանը դեմ է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելուն․ Լավրով ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին. Ադամ Շիֆ Դադարեցրե՛ք անտեղի հայհոյանքներն ու մի՛ խախտեք անմեղության կանխավարկածը․ Էդգար Հարությունյանը՝ համացանցում տեղ գտած «հայախոս ադրբեջանցու» դեպքի մասին Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ ԻՀՊԿ-ի հրամանատար Հակառակորդը թիրախավորել է հարավ-արևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ․ Վահրամ Պողոսյան Վիրավորական արտահայտությունները քաղաքակիրթ աշխարհում տեղ չունեն․ ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Մակրոնին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանում և 2 մարզերում մի քանի ժամով լույս չի լինելու Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը․ Շուշան Ստեփանյան Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել Ղարաբաղյան հակամարտությունը Հրետակոծության է ենթարկվել Ասկերանի շրջանի մի քանի գյուղ Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Սա մի հատուկ ատելություն ունի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. ատելության էդ չափաբաժինը բնորոշ է գենետիկ ադրբեջանցիներին. Ք. Նազարյանը՝ Վ. Գաբրիելյանի մասին Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. ԱՀ նախագահ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչը ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթայի մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից. ՄԻՊ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Հոլոքոստը վերապրած Իսրայելը չի կարող աչք փակել կամ մասնակցել ցեղասպանությանը. Նիկոլա Ազնավուրի նամակը Իսրայելի նախագահին Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլ նաև հեռախոսները. Արծրուն Հովհաննիսյան Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 43 մլն 27 հազարը ԱՀ նախագահը այսօր այցելել է Արցախի հարավ-արևելյան հատված. տեղում քննարկվել են հիմնական անելիքները (լուսանկար) Ստեփանակերտի երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ. բնակավայրերում իրավիճակը հանգիստ է Կադրերը, որտեղ գնդակահարում են ծանր վիրավորում ստացած հայ զինվորին, իրական են. Արցախի ՄԻՊ Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե. լեհ քաղաքական գործիչ Բորելն անթույլատրելի է համարել Մակրոնի հասցեին Էրդողանի հայտարարությունները Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև (լուսանկար) Ժամանակն է, որ Եվրամիությունը ներկայանա ընդդեմ Էրդողանի. Modern Diplomacy Աջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում (լուսանկարներ) Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստները արդեն լավ նկատելի են դառնում. Razm.Info Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով ՊԲ-ն ներկայացրել է մի շարք զինծառայողների, ովքեր կպարգևատրվեն մեդալներով Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ հայկական համայնքային կառույցների անդամներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ) Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 11 զինծառայողի անուն Մինչև 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված եւ վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները. Էդմոն Մարուքյան Արցախի դեմ ռազմական ագրեսիայի իրականացմանը թուրքական բանակի մասնակցության մասին փաստական տվյալներ կան. ՀՀ դատախազություն Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում Այս, դեռ Վազգենի օրերից բանակի դեմ պայքարող «տիկինը», ունի մեկ նպատակ. այսինքն` նպատակ էլ չէ, այլ նշանակություն` բանակի դեմ պայքարելու. Քրիստինա Նազարյան (լուսանկարներ) Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերեց 1 մլն 260 հազար 860 դոլար Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. սպասվում է առանց տեղումների եղանակ Չի կարող լինել զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը լսում ենք Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ, վերջինս էլ բախվել է ծառին (լուսանկարներ). Shamshyan.com «Արյունոտ լվացք». կանադահայ արվեստագետը վճռական է պայքարել մինչև ձայնը լսելի դառնա (լուսանկարներ) Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղի հետ Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 16 710 դեպք Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են Ալ-Քաիդայի ղեկավարներից ալ-Մասրիին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2314-ով. մահերի թիվն ավելացել է 27-ով Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը. ԱՀ ՄԻՊ Երևանում և 2 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն