Թուրքական զավեշտ. Էրդողանը Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելք է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ում ելույթի ժամանակ հերթական զավեշտալի հայտարարությունն է արել Հայաստանի հետ կապված։
Թուրքիայի նախագահը պնդել է, թե իբր Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելքն է։ Նա փորձել է իր խոսքերը հիմնավորել հուլիսին ադրբեջանական ագրեսիան Հայաստանին վերագրելով։
Էրդողանը պնդել է, թե Թուրքիան կողմ է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի եւ ԵԱՀԿ—ի որոշումների համաձայն րոպե առաջ կարգավորվեն։