Երևան, 30.Հոկտեմբերի.2020, 00:00
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. մարտերը շարունակվում են Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավոր է 6 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում․ Արցախի տեղեկատվական շտաբ Հակառակորդը Շուշին թիրախավորելու փորձ է արել. հարվածը եղել է ձորակի ուղղությամբ Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ ԱԳՆ (լուսանկար) Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր հյուսիսում թշնամին հարձակումը սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. Արցախի ՊՆ Հարավային հատվածում մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել

Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն նախարար, սա Ձեր առաջին այցն է Եգիպտոս և արաբական աշխարհ, որտեղ ապրում են հազարավոր հայեր: Հաշվի առնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև պատմական հարաբերությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև այդ հարաբերությունների ապագան:

Գիտեք, Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար հանդիսանում են բնական միջավայր: Մենք ունենք համատեղ ապրելու, կենցաղ վարելու երկարատև պատմություն. մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը շատ խորը արմատներ ունի: Կարծում եմ՝ ունենք փոխադարձ հարգանքի բացառիկ օրինակներ. հարգանք մեր մշակույթների, քաղաքակրթության, կրոնի հանդեպ: Միջազգային օրակարգում շատ է խոսվում քաղաքակրթությունների երկխոսության և կրոնների երկխոսության մասին: Մենք դա գիտենք մեր դարավոր պատմությունից և ամուր հիմքերի վրա կառուցված ավանդույթներից: Եվ հիրավի, դրա կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի կյանքն այս տարածաշրջանում: Եգիպտոսում հայ համայնքը հսկայական ներդրում է ունեցել մեր պետությունների միջև բարեկամության կերտման գործում: Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ: Մենք մեծ ոգևորությամբ ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Եգիպտոսի նախագահին:

Պարոն նախարար, որքան գիտեմ՝ այսօր հանդիպել եք Արաբական լիգայի Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Այս տեսանկյունից, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Արաբական Լիգայի միջև հարաբերությունների համակարգումը, հատկապես քաղաքական առումով:

Ունենք Արաբական լիգայի շրջանակներում մեր գործընկերների հետ աշխատելու բավականին լավ ավանդույթ, և ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել Գլխավոր քարտուղարի կողմից: Մենք շատ կարևոր և ծավալուն զրույց ունեցանք Մերձավոր Արևելքին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մենք ունենք հաստատված դիրքորոշումներ և մոտեցումներ, և որոնց միջոցով մենք ի ցույց ենք դնում մեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ: Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բազմաթիվ զարգացումների առնչությամբ հենց այն նույն պատճառներով, որոնք արդեն նշեցի. խաղադրույքները շատ բարձր են: Արաբական աշխարհի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ, և այս երկխոսությունը մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում: Գլխավոր քարտուղարի հետ ունեցանք վերջին զարգացումների շուրջ մտքերի և դիտարկումների լայն փոխանակում: Իհարկե, մտահոգիչ զարգացումները շատ են, և կայունության ու խաղաղության պահպանման հարցում մեր հաստատուն հետաքրքրությունը մնում է աներեր. այդ ուղղությամբ մենք աշխատելու ենք մեր բոլոր գործընկերների հետ:

Այս տեսանկյունից՝ ինչպե՞ս է Հայաստանը գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը:

Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այդ վերջին զարգացումներին: Մենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ: Վերջերս Թել Ավիվում ֆիզիկական ներկայություն հաստատեցինք՝ ի դեմս դեսպանության: Մենք Իսրայելի հետ ունենք տարբեր հարցեր և տարբեր առումներով քննարկում ենք իրականացնում այդ հարցերի շուրջ: ԱՄԷ-ի հետ ունենք համագործակցության և բարեկամության կարևոր օրակարգ և շատ դինամիկ փոխհարաբերություններ, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Եվ իհարկե, մենք ունենք մեր հաստատուն դիրքորոշումը Պաղեստինի խնդրի վերաբերյալ, որն անփոփոխ է. մենք աջակցում ենք Պաղեստինի խնդրի բանակցային, երկու պետության ճանապարհով լուծմանը:

Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Հուսով ենք, որ այսպիսի երկխոսությունը, այսպիսի խաղաղ գործընթացը միակ ճանապարհն է բարձր զգայունություն և երկար պատմություն ունեցողհակամարտությունը հասցեագրելու համար: Հուսով ենք, որ նմանօրինակ զարգացումները իրենց ողջ զգայունությամբ նպաստելու են բոլոր կողմերի շահերին, մտահոգություններին և առաջնահերթություններին: Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին և լիահույս ենք, որ այս զարգացումները նպաստելու են խաղաղությանը:

Դուք նշել եք, որ «մեր երկիրն ունի բավարար ուժ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը»: Ու՞մ էր հասցեագրված այդ հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ`հայերիս համար, մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարց է: Այս հարցը հիմնված է անվտանգության շատ ուժեղ գիտակցության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այդ իրավունքների ճանաչումը մշտապես եղել է շատ կարևոր գերակայություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության կայուն միջավայրի հետ մեկտեղ: Նաև այն, որ հնարավոր է միայն խաղաղ բանակցային լուծում` հիմնված փոխզիջումների վրա: Փոխզիջում նշանակում է քրտնաջան աշխատանք, որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և գտնում է կողմերի ստանձնած պարտավորությունների այդ կարևոր հավասարակշռությունը, որը հանգեցնելու է կարգավորման:

Ցանկացած միակողմանի առավելապաշտական մոտեցում չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ, ինչպես նշեցի, այս հարցը վերաբերում է էքզիստենցիալ անվտանգությանը, ուստի պաշտպանելու վճռականությունը շատ ուժեղ է: Այնուամենայնիվ, մենք շատ հստակ ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ, որը հանդես է գալիս ուժի, ագրեսիվ հռետորաբանության  և գործողությունների դիրքերից: Այդ գործողությունները դրսևորվում են Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության ցուցաբերմամբ և այնտեղ ռազմական ներկայության ամրապնդմամբ: Մենք նաև շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Մերձավոր Արևելքի որոշակի հատվածներում հավաքագրվող ահաբեկիչների մասին, որոնք պետք է տեղափոխվեն կամ արդեն իսկ տեղափոխվել են Ադրբեջան: Սա ողջունելի քաղաքականություն չէ, սա ազդեցության տարածում է` Թուրքիայի հարևանության ողջ երկայնքով: Մենք մտահոգված ենք, մենք դիտարկում ենք, մենք հետևում ենք Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և տեսնում ազդեցության տարածումը` որպես այս քաղաքականության դրսևորում: Դա չի նպաստում խաղաղությանը, դա շատ ապակայունացնող քաղաքականություն է:

Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Թուրքիայի վարքագիծը ազդում է Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա: Ինչպե՞ս կարելի է հասցեագրել թուրքական գործողությունները:

Կարծում եմ՝ Դուք գիտեք, որ մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը, ինչը հնարավոր է հասնել դիվանագիտության, երկխոսության, զրույցների և բանակցությունների միջոցով, և, դժբախտաբար, մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից նման մեթոդների մերժմանը: Դեռևս 2009թ.-ին Հայաստանը որդեգրեց շատ լուրջ և բարդ ո ւղի. հասկանում եք մի ազգ, որը, լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության զոհ և մինչ օրս կրելով ժխտված արդարության խորը սպիերը, աշխատանքներ իրականացրեց այս ուղղությամբ: Սակայն այս ջանքերը մերժվեցին Թուրքիայի կողմից, արձանագրությունները մերժվեցին Թուրքիայի և երկրի ներկայիս վարչակազմի կողմից, իսկ մեր քաղաքականությունն առերեսվեց բանակցությունների սին խոստումներին:

Իհարկե սա մի ջանք է, որը պահանջում է համախմբում և համերաշխություն, և մենք համերաշխ ենք բոլոր կողմերի հետ: Մենք ունեցանք այդ հնարավորությունն արտահայտելու դա այստեղ՝ Կահիրեում, ունեցած հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականին, մենք նույն կերպ արտահայտում ենք մեր համերաշխությունը Եգիպտոսին, ինչպես արել ենք Հունաստանի և Կիպրոսի պարագայում: Մենք աշխատում ենք այլ ուղղություններով, որպեսզի կարողանանք օգնել Մերձավոր Արևելքին, և միայն տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, ջանքերի համադրման շնորհիվ  հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել լարվածության թուլացման և բանակցությունների վրա հիմնված լուծման ուղղությամբ: Կարծում եմ, դա վերաբերում է ողջ միջազգային հանրությանը՝ համախմբել կարողությունները՝ ի շահ անվտանգության ամրապնդման:

Պարոն նախարար, Դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, և վերջերս բանակցություններ եք անցկացրել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ:

Այո, Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն` միջազգային և տարածաշրջանային բազում հարցերի շուրջ, և իհարկե, մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից է՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չկառուցել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, անկախ նրանից, դա վերաբերում է Իրանին կամ որևէ այլ գործընկերոջը: Եվ սա շատ հիմնարար սկզբունք է, որը, բնականաբար, հեշտ գործ չէ:

Եվ վերջին հարցը, Կահիրե այցի շրջանակներում Դուք հանդիպում ունեցաք  Գերագույն Իմամ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի և Ալեքսանդրիայի Պապ Թավադրոս Բ-ի հետ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր տարբեր դավանանք ունեցողների միջև կառուցել խաղաղության և հանդուրժողականության վրա հիմնված հարաբերություններ՝ աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար:

Կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի՝ արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի ժողովրդի հետ համերաշխ ապրելու պատմությունն ուղեցույցային է, թե ինչպես կառուցել փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ: Մենք խորը հարգանք ենք տածում իսլամի նկատմամբ և ունենք իսլամի հետ ապրելու պատմական փորձ:

Մեր ինքնությունը մեզ սովորեցրել է արժևորել և կարևորել ուրիշների պատմությունը, աշխարհընկալումը և հոգատարությունը` ժխտելով կրոնի քաղաքականացման ցանկացած փորձ: Վերջինիս մենք երբեմն առերեսվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, երբ ականատես ենք լինում որոշ ծայրահեղ անպատասխանատու քաղաքական գործիչների փորձերին՝ ներդնելու կրոնի փաստարկը, ինչը մեզ համար անհեթեթ է, որովհետև մենք՝ որպես քրիստոնյա, իսլամի հետ համերաշխ ապրող ազգ ենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացարձակապես կրոնի մասին չէ»:

Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմանը Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երն Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին եւ դեսպաններին Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառումն ուսումնասիրության մեջ է. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. մարտերը շարունակվում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը Ադրբեջանական լրատվամիջոցը լատվիացի պատգամավորի անունից կեղծիք է տարածել. պատգամավորը հակադարձել է (լուսանկարներ) Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել կոալիցիայի վտանգավոր խաղն Արաքս գետից հյուսիս ընկած հատվածներում Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավոր է 6 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով իրենց վրա հարձակվել փորձող տղամարդու Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից․ ԱԺ աշխատակազմ (լուսանկար) ԱՀ ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ ԼՂ հակամարտության քննարկումներն ԱՊՀ հարթակ տեղափոխելու Բաքվի փորձերն անընդունելի են. ԱՍՀ փոխնախարար Ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա ժամանակավորապես անհնար է դարձել. Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել ԿԽՄԿ տնօրենը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման ջանքերը Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում․ Արցախի տեղեկատվական շտաբ Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են օգնել Թուրքիային և Հունաստանին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 20 շենք է փլվել, զոհվել առնվազն 4 մարդ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է սահմանափակել ՀՀ տարածքում շրջագայությունները Հայկական ուժերը վստահորեն կատարում են խնդիրները ռազմաճակատում. Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը «Ամեն անձրևանոցի հետ մեր աղոթքներն ենք ուղարկում զինվորներին». ԵԹԿԻ-ի կամավորները՝ զինվորներին (տեսանյութ) Հակառակորդը Շուշին թիրախավորելու փորձ է արել. հարվածը եղել է ձորակի ուղղությամբ Արցախի նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. խոսնակ Մայր ու որդիներ կռվել են թշնամու դեմ, ավաղ, 19-ամյա Աշոտը զոհվեց (լուսանկարներ) Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ ԱԳՆ (լուսանկար) Արցախում վիրավորված ռուս լրագրողը երրորդ անգամ է վիրահատվել Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են. Արծրուն Հովհաննիսյան Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն. ԱՆ խոսնակ Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրել Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին․ Շ․ Ստեփանյան (տեսանյութ) ՌԴ փոխարտգործնախարարն ու Մոսկվայում Իտալիայի դեսպանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր՝ ժամը 14։00-15։00-ն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակները կփորձարկվեն, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՆ Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան Գրքի տոնավաճառի հասույթի մի մասը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» Սա առնվազն 10-15 հեռուստամարաթոնի հավաքագրված գումար է, որը հավաքվել է մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 18 հազար նոր դեպք Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել «Պատերազմը մտել է բոլորի ընտանիքներ». BBC-ի ֆիլմը ռազմաճակատի հայ զինվորի ու նրանց մայրերի մասին ԱԱՏՄ-ն համաժամանակյա ուժեղացված ստուգայց է իրականացնում Երևանի ողջ տարածքում RockForArtsakh -ի շրջանակում հավաքված 3 մլն դոլարը կկրկնապատկվի ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին Անհայտ անձը հայտնել է Մոսկվայի բոլոր հիվանդանոցների ականապատման մասին ԱԱԾ-ն անդրադարձել է կրոնական քարոզիչ Վահե Պետրոսյանին, ով խնդրել է՝ իրեն «վկայություններ» ուղարկեն առաջնագծից Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Այսօր հյուսիսում թշնամին հարձակումը սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակման ևս 2398 դեպք. մահերի թիվը հասավ 1300-ի Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին. Նիկոլ Փաշինյան Արտարժույթների փոխարժեքներն այսօր Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրավված վառելիքը Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցներ կպարգևատրվեն. նախագահն ուղերձ է հղել «Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ «Հրապարակ». Պատերազմը՝ պատերազմ, պարգևավճարը՝ պարգևավճար «Հրապարակ». Ինչ է խնդրել Վիտալի Բալասանյանը Փաշինյանից Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. Արցախի ՊՆ Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Հրապարակ». Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացին «Փաստ». «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը և Ռուսաստանը» ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց. Ռոբերտ Օ'Բրայան Շուշին թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով. Վահրամ Պողոսյան ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները Այսօր Ստեփանակերտին հասցված հարվածներից վիրավորվել է 2 քաղաքացի. Արցախի ՄԻՊ (լուսանկարներ) Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ. ԱՀ նախագահ (լուսանկար)