«Բարգավաճ Հայաստանը» վարկերի թեմայով լսումներ կկազմակերպի (տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» խորագրով:
Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու խորհրդարանական լսումներին։ Գրանցվելու համար կարող եք կապ հաստատել 011 513 205 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։