Երևան, 24.Հոկտեմբերի.2020, 00:00
Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին (տեսանյութ) Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը․ բնակչության շրջանում կա մեկ վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ Առաջնագծում լարվածությունը պահպանվում է. հիմնականում ընթանում են օջախային մարտեր ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին (տեսանյութ) Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող. ՊՆ խոսնակ Մնացականյանը և Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ (տեսանյութ) Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ․ ԱՀ նախագահը՝ ՌԴ նախագահին

Աննան՝ ավտոմատը ձեռը, ուզում էր ասել՝ ես իմ ամուսնուն պաշտպանելու եմ․ Իսրայել Հակոբկոխյան․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

Նախկին բռնցքամարտիկ, մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանին հանդիպեցինք սպորտդպրոցում՝ մարզումների ժամանակ։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է առողջությունը՝ հացադուլից դուրս գալուց հետո։ Հիշեցնենք, որ Հակոբկոխյանն ընդդեմ Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաների, կրթական նոր չափորոշիչների, եկեղեցու դեմ պայքարի հացադուլ էր արել։ «Իմ առողջությունը հիանալի եւ աննման է, մտահոգված մարդկանց էլ ուզում եմ ասեմ, որ եկել եմ ու պարապմունքներին մասնակցում եմ, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- պատասխանեց Հակոբկոխյանը։

- Այն պահանջների վերաբերյալ, որոնք Դուք առաջ էիք քաշել հացադուլով, իշխանությունն իր դիրքորոշումը չի փոխել։ Ձեր պայքարը շարունակվո՞ւմ է։

- Իմ ցանկությունը նաեւ այն էր, որ բոլոր այդ կուսակցական լիդերները հավաքվեին։ Չկարողացա, որովհետեւ, ինչպես հասկացա, ով գալիս էր մոտս, զգում էի, որ ամեն մեկը վերմակն իր կողմն է ձգում։ Հիմա տեսնում եմ, որ առանձին-առանձին մարդիկ հավաքվում են, որոշում են, որ պետք է դրա դեմ պայքարել, ես անպայման հնարավորություններիս ներածի չափով, երբ, օրինակ, պարապմունքի չեմ, անպայման մասնակցում եմ այդ ցույցերին։ Բայց ես կարծում եմ, որ մի հոգու հրաժարականը ցանկանալով՝ հարց չի լուծվելու, պիտի վարչապետն իր շքախմբով հրաժարական տա։ Ինքն ասո՞ւմ է՝ ժողովուրդն է ինձ ընտրել, ապա ես մեկուկես տարի առաջ եմ առաջարկել, որ եթե ինքը մտածում է, որ իրեն էլի կընտրեն, ուրեմն թող գոնե մի հատ վստահության հանրաքվե անի ու կտեսնի, որ իրեն էլ ընտրող չի լինելու, բացի նրանցից, որոնք էսօր պատգամավոր են եւ որոնք աթոռների վրա նստած են։

- Ամիսներ առաջ Դուք շատ խիստ քննադատեցիք Արսեն Ջուլֆալակյանին՝ կապված Ռոման Ամոյանի ծեծի միջադեպի հետ, Ջուլֆալակյանը որոշել է մանդատը վայր դնել եւ հայտարարել է, որ համամիտ չէ Արայիկ Հարությունյանի հետ։ Դուք ի՞նչ գնահատական կտաք նրա այս որոշմանը։

- Արսեն Ջուլֆալակյանը հանճարեղ մարզիկ է, մեր ազգին բացի լավ ձեւից, ուրիշ ձեւով չի ներկայացրել, ես իրավունք էլ չունեմ իրեն քննադատելու, ուղղակի ես վիրավորված էի, որ Ամոյանը, լինելով Հայաստանի դրոշը բարձրացրած տղա, իր հետ այդպես վերաբերվեցին, ու ես իմ բողոքի ձայնը բարձրացրի։ Ջուլֆալակյանն ու Ամոյանը մի գորգում իրար հետ քրտնել են, նեղ օրեր են անցկացրել։ Դա իր գործն էր՝ ինքն էդտեղ պիտի՞ խառնվեր, թե՞ չպիտի խառնվեր, բայց որ Ջուլֆալակյանը եղել է մեր ազգի դրոշակակիրներից ու այսօր էլ․․․ Չեմ իմանում՝ ոնց է որոշել, որ «Իմ քայլի» հետ է գնացել Ազգային ժողով․․․ հետո երեւի մտածեց, որ էդ քայլողներն էդքան էլ արժանիքներ չունեն, որ իրենց հետ լիներ ինքը, հիմա դուրս է գալիս։ Այդ հարցերին ավելի լավ է ինքը պատասխանի, որովհետեւ ես իր տեղը չեմ կարող։

- Դուք դեմ եք Արայիկ Հարությունյանի քաղաքականությանը, Ջուլֆալակյանը հայտարարել է, որ ինքը եւս դեմ է։ Հնարավո՞ր է, որ հանդիպեք, միասին փորձեք պայքարել։

- Ամեն ինչ հնարավոր է։ Ես, օրինակ, մեծ հաճույքով, եթե, ասենք, Արսենը քաղաքում լինի, կհանդիպեմ, որովհետեւ Արսենը բացի այն, որ մեծ մարզիկ է, խելացի անձնավորություն է նաեւ։ Բացի օգուտից, ես վնաս չեմ տեսնի, որ մենք իրար հետ հանդիպենք, մտածենք, թե ինչպես զարգացնենք հայկական սպորտը։

- Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում մի՞թե որեւէ դրական փոփոխություն չի եղել, թեկուզ հենց սպորտի ոլորտում։

- Դե, եթե մի դրական բան լիներ, լրագրողները լրիվ տեղյակ կլինեին։ Էս 2 տարվա մեջ մի արդյունք տեսե՞լ եք։ Ողջ շառը գցում են կորոնավիրուսի վրա, բայց ուրիշ երկրներում էլ, չէ՞, էդ կորոնավիրուսը կա, բայց էնտեղ մարզիկների անուններ լսում ենք, որ այս կամ այն արդյունքը ցույց տվեցին։

- Հետեւե՞լ եք Ծառուկյան-Փաշինյան հակամարտությանը։ Փաշինյանը Ծառուկյանին հիշեցնում է տարիներ առաջ կատարած հանցանքը, Ծառուկյանն էլ ասում է, որ հոգեկան հիվանդները պիտի բարձր պաշտոն չզբաղեցնեն։

- Հիմա գիտե՞ք ինձ ինչ հարց է տանջում (ծիծաղում է), բա որ իրար դեմ նստել, իրար փաթաթվել, տո գործարաններ էին բացում, իրար հետ բաներ էին ստորագրում, բա էդ ժամանակ ի՞նչ էին մտածում։ Ես տեսել եմ, որ ասում էին «օլիգարխներ», հետո ասում էին՝ չէ, օլիգարխներ չէ, խոշոր սեփականատերեր։ Իրար թեւ ու թիկունք էին, չէ՞, մի ժամանակ։ Հիմա կարո՞ղ ա դա խաղ էր, մենք էլ չէինք հասկանում․․․ ես չեմ կարող դրա մասին որեւիցե բան ասել, հիմա թե ինչ են իրենց մտքերը, էդ իրենցից է պետք հարցնել։

-  Դառնանք Արայիկ Հարությունյանին․․․

- Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա։

- Նախարար է։

- Հիմա նախարար է, վաղը եսիմինչ է լինելու կամ՝ ինքն ի՞նչ արժանիքներ է ունեցել, որ եկել նախարար է դարձել։ Հետո՝ ինքը սպորտի հետ, ախր, ի՞նչ կապ ունի, ինքը սպորտից տեղեկություն էլ չունի, ախր, ոչ էլ էսօրվա վարչապետն ունի, որովհետեւ մի հատ սեռափոխված անձնավորություն կար, վարչապետն ասում էր՝ ինքն իմ հովանու տակ ա, ասում էին՝ Եվրոպայի չեմպիոն է՝ առանց հասկանալու, որ մի մարզիկի որակազրկում են, նրա ձեռքից հա՛մ մեդալ են վերցնում, հա՛մ ամենավատ ձեւի պախարակում են, բայց իրենց հովանու տակ էին վերցրել։ Իրենք եթե էդպիսի մարդկանց են իրենց հովանու տակ վերցնում, ես էլ ի՞նչ կարող եմ էդ մարդկանց մասին ասել։

- Մարդիկ կան, որ ասում են՝ դրա մեջ վատ բան չկա, սեռական դաստիարակության մեջ էլ վատ բան չկա։ Հիմա ինչո՞ւ եք դեմ։

- Վայ, մամա ջան։ Վաղն էլ իրենք իրենց կանանց կարող է բերեն մեջտեղ դնեն, ասեն՝ դրա մեջ վատ բան չկա, հետո՞, ես էլ պիտի ընկնեմ դրանց խելքի՞ն։ Ես հայի դաստիարակություն եմ ստացել, հայ դաստիարակությունը դա լրիվ ուրիշ դաստիարակություն է։ Մոլորակում կան հայեր եւ մնացածներ, էդ մնացածների դաստիարակությունն ինձ հետ հեչ կապ չունի, ես հին ավանդական հայկական ձեւով եմ դաստիարակված ու իմ ընտանիքն էդ ձեւի էլ պահում եմ ու ճանաչում եմ միայն նրանց, ովքեր իրենց ընտանիքն այդպես են պահում։ Հիմա էնպիսի մարդկանց անուններ եք տալիս, որ ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ ուզում եմ ճանաչել։ Էդ ձեւի կենդանիներից ես վախենում էլ եմ։

- Ձեր կարծիքով, իշխանությունը տեղի կտա՞ դժգոհություններին, հրաժարական կներկայացնի՞, կլինե՞ն բողոքի ակցիաներ։

- «Լոկ ցանկություններով հարցեր չեն լուծվի, այս է մեզ ասում կյանքը այժմյան»․ սա մի իմաստունի բանաստեղծությունից հատված էր։ Ուզում եմ ասել՝ այդ ցանկություններն էդպես էլ մնալու են որպես ցանկություն․ պետք է գործել։ Էդ քաղաքական գործիչներն էլ պետք է համախմբվեն, որովհետեւ ես կարծում եմ, որ Նիկոլը, տեսնելով այդ աթոռի քաղցրությունը, չի հրաժարվի, նա ամեն ինչ կանի Հայաստանում, թեկուզ եղբայրասպան կռիվ էլ կգցի, միայն այդ աթոռից չհրաժարվի։ Ես կարծում եմ՝ իզուր չէր Աննան էն զինվորական հագուստով, ավտոմատը ձեռը, ուզում էր ասել՝ ես իմ ամուսնուն պաշտպանելու եմ, երեւի դա էր մեզ ուզում ցույց տար, թե տեսեք՝ ես էսպիսի «բաեւիկ» կին եմ։

- Ուզում եք ասել՝ ժողովրդի՞ն էր վախեցնում։

- Ժողովրդին կարող ա վախեցնի, բայց ազգիս չի կարող վախեցնել։ Երեւի մի միտք ուներ, էլի, որ Նիկոլն ավտոմատ չի բռնել ձեռը, բայց Աննան վեկալեց ձեռն ու ուզում էր ցուց տալ, թե տեսե՜ք, բան-ման։ Եսիմի՞նչ էր ուզում ցույց տալ, վախեցնել էս քաղաքական գործիչներին, դա էլ թող էս քաղաքական գործիչները հասկանան, որ պիտի միավորվեն։

Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները ԱՄՆ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել. Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին (տեսանյութ) Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը․ բնակչության շրջանում կա մեկ վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Ժոզեպ Բորելը և Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտությունը Շփման գծում կրակի խտությունը թուլացել է պատերազմի առաջին օրերի համեմատ Առաջնագծում զորքերը ոչնչի կարիք չունեն. Արծրուն Հովհաննիսյան Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը. ԱՀ ԱԻԾՊ (լուսանկարներ) ՊՆ-ն պատերազմի դաշտում տիրող իրավիճակից որոշ տեղեկություններ կներկայացնի քարտեզի միջոցով. Արծրուն Հովհաննիսյան Առաջնագծում լարվածությունը պահպանվում է. հիմնականում ընթանում են օջախային մարտեր Կոնգրեսականներն ԱՄՆ-ին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան (լուսանկար) ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 20 տարի առաջ, երբ դու լույս աշխարհ եկար, կյանքը քեզ շատ մեծ հարված հասցրեց. Սիրուն Նավասարդյան ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին (տեսանյութ) Բաքվի վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեյցարիայի գործընկերոջը Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. Շուշան Ստեփանյան (լուսանկարներ) Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ Իտալական «Սիենան» կխաղա «Արցախի ճանաչո՛ւմ» կարգախոսով Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող. ՊՆ խոսնակ Մնացականյանը և Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը Կարևոր. զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից և լուսանկարներից. Արտակ Բեգլարյան Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը. ՀՀ ԱԳՆ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար. ԱՄՆ կոնգրեսական ՄԱԿ-ն Արցախի դեպքում պետք է ունենա հատուկ մանդատ. Հանրային խորհուրդը հանդիպել է ՄԱԿ-ի պաշտոնյաներին Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահի հետ Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ (տեսանյութ) 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը ՌԴ-ն Ադրբեջանին անհանգստություն է հայտնել ներկրվող գյուղմթերքի հետ կապված խնդիրների առնչությամբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին Որոշ դեպքերում գնաճ կարձանագրվի, բայց պատերազմական փուլում անհնար է շարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը․ Արեն Ապիկյան (տեսանյութ) Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը. Զոհրաբ Մնացականյանը՝ Դոյչե Վելլեին Մեր չարչարանքը մեր զինվորներին է գնում․ արցախցի կանայք Երևանի կենտրոնում ժենգյալով հաց են թխում (տեսանյութ) Երկրի սահմանային շրջանների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է. Իրանի ԶՈՒ ներկակացուցիչ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը․ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻԾՊ ՀՀ ՄԻՊ-ը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը Սորոսական Իոաննիսյանը թիրախավորում է Քոչարյանի աջակիցներին, իսկ նրանք հայրենիքի սահմաններն են պաշտպանում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը Մնացականյանն ու Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքի համար եկամտահարկի գումարների դիմումները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ․ ԱՀ նախագահը՝ ՌԴ նախագահին ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. Ոստիկանություն Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը Ռուսաստանում մեկ օրում առաջին անգամ հայտնաբերել են COVID-19-ի ավելի քան 17 հազար դեպք Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորական ջոկատը. Գագիկ Ծառուկյանը կոչ է անում կամավորագրվել Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում բացահայտվել է «Աթ-Թաքֆիր վալ-Հիդջրա»-ից 20 ահաբեկիչ (տեսանյութ) Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ․ որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան «Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակն է»․ հայ համայնքի ակցիան՝ Երուսաղեմում (լուսանկարներ) Մի շարք զինծառայողներ կատարած սխրանքների համար ներկայացվել են պարգևատրման․ Արցախի ՊԲ ՊԲ-ն հրապարակել է ևս 27 զոհված զինծառայողի անուն Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում․ Սուրեն Պարսյան Հադրութում զոհվել է 19-ամյա ռուս զինծառայող․ «WarGonzo» Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Human Right Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքեր (լուսանկարներ) Հունաստանում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի դեսպանատան դիմաց Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են Երևանում մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել. Shamshyan.com «Արցախում ցեղասպանության վտանգ կա». Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հերթական հակառեկորդը. 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք «Ժողովուրդ». Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են Բարձունքը մերն է, Սարմենը չկա... Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ է Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են Սմերչով Պանդեմիան հաղթում է պատերազմներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրադադարի կոչ է արել «Իրատես». Գերշահույթ` պատերազմի հաշվին. ինչու են կտրուկ թանկացել ձեթն ու շաքարավազը