Երևան, 26.Հոկտեմբերի.2020, 00:00
13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ․ ԱՀ ՊԲ ՀՀ ՊՆ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը․ ՊՆ խոսնակ Հակառակորդը թիրախավորել է հարավ-արևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը․ Շուշան Ստեփանյան Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 11 զինծառայողի անուն Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները. Զոհրաբ Մնացականյան

Եգիպտոսի Արաբական հանրապետություն այցի ընթացքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է ունեցել «ալ-Ախբար» թերթի հետ, պատասխանել հայ-եգիպտոսյան հարաբերություններին, Արցախա-ադրբեջանական հակամարտության, դրանում Թուրքիայի դերին վերաբերող եւ այլ հարցերի։

 Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:

Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:

Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:

Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:

 Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում:

Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:

2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:

Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում:

Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները:

Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար:

Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները:

Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին:

Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հուլիյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով.

Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով:

Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով:

Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը:

Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով:

Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:

Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:

Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ:

Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն:

Սա Ձեր առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները տարածաշրջանում։

Տարիների շարունակ Հայաստանը տարածաշրջանի շատ երկրների հետ զարգացրել է փայլուն հարաբերություններ, որոնց հետ շղթայված է պատմամշակութային ամուր կապերով, ներառյալ՝ տարածաշրջանում հայ համայնքների ներկայությամբ։

Տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը շարունակում է մնալ մեր ժողովրդներին միավորող այն հարթակը, որը կարևոր է արժեքների փոխանակման և գիտելիքի գեներացման ու հարստացման տեսանկյունից։

Այս տարիների ընթացքում Հայաստանը տարածաշրջանում հաստատել է հումանիտար համագործակցության լավ ավանդույթ: Անվտանգ միջավայր կառուցելու մեր պատրաստակամության վառ արտահայտությունն է մեր կողմից տարածաշրջանում խաղաղապահ և մարդասիրական առաքելությունների իրականացումը:

Ի վերջո, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև անվտանգությունը փոխկապակցված է: Հետևաբար, այս ոլորտում մեզ անհրաժեշտ է կառուցել ավելի ամուր համագործակցություն, այդ թվում՝ անդրազգային սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Ադրբեջանն ունի 6674 զոհ և սպառազինության նոր կորուստներ Թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ (լուսանկար). Razm.info 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ․ ԱՀ ՊԲ Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1872-ով Ալիևը խոսել է թուրքական F-16 կործանիչների օգտագործման հնարավորության մասին Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդը նվիրատվություն է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17347 դեպք Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի իմիջին. Թևան Պողոսյան Ստեփանակերտում և հարակից տարածքում սակրավորները ոչնչացնում են հայտնաբերված զենք-զինամթերքը (լուսանկարներ) Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Նիկոլ Փաշինյան Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Ալեքսանդր Լապշին Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում, Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ ՀՀ ՊՆ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը․ ՊՆ խոսնակ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 973-ով Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել (լուսանկարներ) Ռուսաստանը դեմ է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելուն․ Լավրով ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին. Ադամ Շիֆ Դադարեցրե՛ք անտեղի հայհոյանքներն ու մի՛ խախտեք անմեղության կանխավարկածը․ Էդգար Հարությունյանը՝ համացանցում տեղ գտած «հայախոս ադրբեջանցու» դեպքի մասին Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ ԻՀՊԿ-ի հրամանատար Հակառակորդը թիրախավորել է հարավ-արևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ․ Վահրամ Պողոսյան Վիրավորական արտահայտությունները քաղաքակիրթ աշխարհում տեղ չունեն․ ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Մակրոնին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանում և 2 մարզերում մի քանի ժամով լույս չի լինելու Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը․ Շուշան Ստեփանյան Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել Ղարաբաղյան հակամարտությունը Հրետակոծության է ենթարկվել Ասկերանի շրջանի մի քանի գյուղ Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Սա մի հատուկ ատելություն ունի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. ատելության էդ չափաբաժինը բնորոշ է գենետիկ ադրբեջանցիներին. Ք. Նազարյանը՝ Վ. Գաբրիելյանի մասին Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. ԱՀ նախագահ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչը ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթայի մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից. ՄԻՊ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Հոլոքոստը վերապրած Իսրայելը չի կարող աչք փակել կամ մասնակցել ցեղասպանությանը. Նիկոլա Ազնավուրի նամակը Իսրայելի նախագահին Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլ նաև հեռախոսները. Արծրուն Հովհաննիսյան Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 43 մլն 27 հազարը ԱՀ նախագահը այսօր այցելել է Արցախի հարավ-արևելյան հատված. տեղում քննարկվել են հիմնական անելիքները (լուսանկար) Ստեփանակերտի երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ. բնակավայրերում իրավիճակը հանգիստ է Կադրերը, որտեղ գնդակահարում են ծանր վիրավորում ստացած հայ զինվորին, իրական են. Արցախի ՄԻՊ Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե. լեհ քաղաքական գործիչ Բորելն անթույլատրելի է համարել Մակրոնի հասցեին Էրդողանի հայտարարությունները Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև (լուսանկար) Ժամանակն է, որ Եվրամիությունը ներկայանա ընդդեմ Էրդողանի. Modern Diplomacy Աջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում (լուսանկարներ) Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստները արդեն լավ նկատելի են դառնում. Razm.Info Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով ՊԲ-ն ներկայացրել է մի շարք զինծառայողների, ովքեր կպարգևատրվեն մեդալներով Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ հայկական համայնքային կառույցների անդամներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ) Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 11 զինծառայողի անուն Մինչև 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված եւ վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները. Էդմոն Մարուքյան Արցախի դեմ ռազմական ագրեսիայի իրականացմանը թուրքական բանակի մասնակցության մասին փաստական տվյալներ կան. ՀՀ դատախազություն Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում Այս, դեռ Վազգենի օրերից բանակի դեմ պայքարող «տիկինը», ունի մեկ նպատակ. այսինքն` նպատակ էլ չէ, այլ նշանակություն` բանակի դեմ պայքարելու. Քրիստինա Նազարյան (լուսանկարներ) Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերեց 1 մլն 260 հազար 860 դոլար Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. սպասվում է առանց տեղումների եղանակ Չի կարող լինել զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը լսում ենք Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ, վերջինս էլ բախվել է ծառին (լուսանկարներ). Shamshyan.com «Արյունոտ լվացք». կանադահայ արվեստագետը վճռական է պայքարել մինչև ձայնը լսելի դառնա (լուսանկարներ) Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղի հետ Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 16 710 դեպք Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են Ալ-Քաիդայի ղեկավարներից ալ-Մասրիին