Երևան, 29.Հոկտեմբերի.2020, 00:00
Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներն այս պահին հրթիռակոծության են ենթարկվում․ ԱՀ ՊԲ ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողի անուն Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ԱՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ

Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ:

ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում եւ համապատասխան կորպորատիվ հավանություններ։

Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1․6 միլիոն ԱՄՆ դոլար)։

2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը եւ ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման եւ համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:

«ՎՖԲ-ի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», - ասաց Լեհաստանի փոխվարչապետ եւ պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը:

ՎՖԲ-ի եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի եւ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, եւ կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:

«ՎՖԲ-ն կայուն եւ անշեղորեն աճող ընկերություն է Լեհաստանի կապիտալի շուկայի սրտում եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆոնդային բորսայի արդյունաբերության առաջատարն է: Համոզված եմ, որ Վարշավայի ֆոնդային բորսայի վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձն ու բանիմացությունը կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի հետ սերտ եւ բեղմնավոր հարաբերություններին», - նշեց Լեհաստանի Պետական ակտիվների նախարարության վերլուծությունների եւ հշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, ՎՖԲ հսկիչ խորհրդի նախագահ Դոմինիկ Կաչմարսկին: ՎՖԲ-ն պայմանաթերթի իրագործմանը նախորդող իր վերլուծությունների համար սահմանել է Հայաստանի արժեթղթերի բորսայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի հավանական ռազմավարական նախագծերի ցանկ: Զարգացման հիմնական ոլորտները ներառում են արդի տեխնոլոգիաների հենքով նորագույն լուծումների իրականացումը, հումք-ապրանքային առեւտրի կազմակերպումը, աջակցություն ՎՖԲ եւ Հայաստանի ֆոնդային բորսայի թողարկողների կրկնակի ցուցակմանը եւ առեւտրի ժամանակակից հարթակի տրամադրումը:

«Բազմաթիվ ոլորտներ ենք տեսնում, որտեղ կարելի է թափ հաղորդել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Առաջնային ոլորտներ են թվայնացումը եւ գործընթացների ավտոմատացումը, որոնք այժմ զարգացած տնտեսություններում ֆոնդային բորսաների առանցքային հիմնասյուներն են: Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը կօգնի մեզ ընդլայնել մեր ծառայությունները եւ ձեռնամուխ լինել #GPW2022 ռազմավարության իրականացմանը: Մյուս կողմից՝ սրանով ՎՖԲ Խմբի «նոու-հաուն» հասանելի կինի Հայաստանի արժեթղթերի բորսային», - մատնանշեց ՎՖԲ Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիթլը:

ՀՖԲ-ի համախմբված եկամուտը 2019 թվականին կազմել է 6․4 մլն լեհական զլոտի (1․71 մլն ԱՄՆ դոլար), հասույթը նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության եւ ամորտիզացիոն գումարների վճարումը (EBITDA)` 2․0 մլն զլոտի (0․53 մլն ԱՄՆ դոլար) եւ զուտ շահույթը՝ 1.3 մլն զլոտի (0․35 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՖԲ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 6.5 մլն զլոտի (1.73 միլիոն ԱՄՆ դոլար): ՀՖԲ-ի սեփական կապիտալի 100%-ի նախնական ոչ պարտադրական գնահատումը հավասար է ընկերության 2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքին, այսինքն` շուրջ 6 մլն զլոտի (1․6 միլիոն ԱՄՆ դոլար): ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնեմասի հնարավոր ձեռքբերման գինը կհաստատվի պատշաճ ուսումնասիրություններն ավարտելուց հետո:

«Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, եւ նաեւ ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել եւ Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար եւ հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաեւ կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», - ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առեւտրի կազմակերպումն է եւ Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան եւ վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: Ընկերության գրասենյակը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1%-ը: Մնացած 9.9%-ը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերն են: Գործարքից հետո ՀՀ ԿԲ-ն կպահպանի Հայաստանի ֆոնդային բորսայի 25% -ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն:

ՏԵՂԵԿԱՆՔ

Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ

Կենտրոնական բանկը համաձայնության է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու վերաբերյալ։

Ըստ ՀՀ ԿԲ-ի եւ ՎՖԲ-ի միջեւ ստորագրված մտադրությունների մասին հուշագրի, որը չունի պարտադիր իրավական ուժ եւ սահմանում է հետագա բանակցությունների հիմնական պայմանները, ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Գործարքի վերջնական պայմանները կպարզվեն անհրաժեշտ ուսումնասիրությունները իրականացնելուց եւ կորպորատիվ հաստատումները ստանալուց հետո։

ՎՖԲ-ը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենամեծ եւ զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առեւտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում եւ ընդլայնում:

ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, եւ իր բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։

ՎՖԲ-ի մուտքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ ՎՖԲ-ի փորձառությունը թույլ կտա իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում, նոր առեւտրային համակարգի ներդրում, հայկական եւ լեհական շուկաների հեշտացված փոխգործակցություն (փոխադարձ հասանելիության մեխանիզմներ), նոր գործիքներով առեւտրի կազմակերպում եւ այլն։ Դրանց իրականացման համար կմշակվի առանձին Գործողությունների ծրագիր։

Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են «Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է». Արցախի ՄԻՊ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ՀՀ ԱԳՆ Արցախի ՊԲ-ը ներկայացրել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ. ԱՀ ՊԲ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ կան ավերածություններ․ ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ) Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ) Վարչապետից որեւէ արձագանք չենք ստացել. Մարուքյան (տեսանյութ) «Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով»․ Սենոր Հասրաթյան Վրաստանում ավելի քան 50 կուսակցություններ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին Մինչև ե՞րբ մենք պետք է փակենք մեր աչքերը թուրքական էքսպանզիոնիզմի վրա. ինչո՞ւ սանկցիաներ չենք կիրառում Թուրքիայի նկատմամբ». Վալերի Բուայե ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել (լուսանկարներ) Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ (տեսանյութ) Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում. Տիգրան Աբրահամյան Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներն այս պահին հրթիռակոծության են ենթարկվում․ ԱՀ ՊԲ «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը Եվս 2383 նոր դեպք Հայաստանում․ վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 85034-ի ՊԲ զինված ուժերը շարունակում են թարմացնել հայ ռազմարվեստի պատմությունը էջերը․ հերոսական դրվագներ՝ առաջնագծից Մի՛ թողեք, որ Ալիևը, «Հագգին․ազն» ու ադրբեջանական մնացած տեղեկատվական աղբանոցները Հայաստանի ներսում «ասող» լինեն․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ. Մնացականյանը՝ Ուենդի Մորթնին ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողի անուն Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր «Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը Ստեփանակերտում կրկին կիրառվել է «Սմերչ» համակարգ. կան վիրավորներ (լուսանկարներ) Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ Լույս չի լինելու մայրաքաղաքում և 4 մարզում «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. արդեն «իրար միս են ուտում» «Հրապարակ». Ժնևի հանդիպումը կարող է չկայանա՞լ Թշնամին ամբողջ գիշեր հրթիռակոծել է Ստեփանակերտը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու Տարածաշրջանային երկրները պետք է անհանգստանան Ադրբեջանի ստեղծած ահաբեկչական հենակետերից. ՀՀ ՊՆ Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ Մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք, միանշանակ. Արծրուն Հովհաննիսյան Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստի ուշագրավ գրառումը (լուսանկար) Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա հարձակումները Պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը. ՀՀ ՄԻՊ ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. 168.am Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը Արմեն Մայիսի Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են բանակցելու Հայաստանի հետ Ժնևում Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր Շուշիի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանի՝ այսօրվա հրթիռային և ավիացիոն հարվածներից վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը (լուսանկարներ) Մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք. ԱՀ նախագահի խոսնակ ՊԲ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու համար Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. Արծրուն Հովհաննիսյան Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ԱՀ ՊՆ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ Եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ են անում Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Ղարաբաղի բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զորքը. ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը ՊՆ-ն հերքում է հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը Հրեշներ, դուք զզվելի եք. Նաիրա Զոհրաբյան Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ Երևանում գողացել են սահմանում կանգնած զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. Shamshyan.com Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար. ԱՀ ԱԻՊԾ Զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության վճարումները կսկսվեն նոյեմբերի 10-ից․ՊԲ Գրանտներ՝ թշնամուն աջակցողից․ ինչո՞վ է զբաղված իրավապաշտպան ներկայացող քիմիկոսը․ Yerevan.Today Տպավորություն է, որ Թուրքիայի՝ Արցախի դեմ պատերազմում ներգրավվածության հետևանքով Ադրբեջանը կորցրել է իր ինքնիշխանությունը. արաբագետ Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR Թշնամին կիրառել է ավիացիա․ մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել, կան բազմաթիվ ավերածություններ․ Արցախի ՄԻՊ Գուրգեն Եղիազարյանի մահվան լուրին վերաբերող որոշ կեղտոտ արձագանքներից հետո խիստ կասկածում եմ, որ մենք առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը․ քաղաքագետ