Երևան, 29.Հոկտեմբերի.2020, 00:00
Հայկական կողմին են փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողների մարմինները․ Շուշան Ստեփանյան Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներն այս պահին հրթիռակոծության են ենթարկվում․ ԱՀ ՊԲ ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողի անուն Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ԱՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը

Հանգստի, ուսման և այլ ծախսերի հայտարարագրում. ներդրվում է նոր գործիքակազմ

Հայաստանում նախատեսվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, որը հնարավորություն կտա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հավաքագրել, ստուգել և վերլուծել պաշտոնատար անձանց ծախսերը, որոնք մինչ այդ չէին արտացոլվում հայտարարագրում։  

Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանը:

Խոսելով ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին, Գալստյանը ասաց, որ շատ հաճախ անօրինական ճանապարհով ստացված միջոցները հնարավոր է օգտագործել այնպիսի եղանակով, որ այն  չարտացոլվի հայտարարագրում, օրինակ՝ մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս, ուստի, հայտարարատու անձի ֆինանսական շարժի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նաև վերջինիս կողմից կատարված ծախսերի վերաբերյալ:

«Գույքային դրության ստուգման ամբողջական տեղեկատվության հավաքագրումը, դրա հրապարակումը և հանրային վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրումը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելմանը և հնարավոր խախտումների, այդ թվում՝ հանցագործությունների բացահայտմանը»,- ընդգծեց Գալստյանը:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձանց:

«Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության  ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, անձը պարտականություն է կրում դրանք հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ  դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- նշեց Գալստյանը, հավելելով, որ ծախսերի հայտարարագրման վերահսկողությունը  իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ըստ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի` նախագծով նաև սահմանվել է դրույթ, առ այն, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա  միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեսանելի են լինելու արտերկրում իրականացված ծախսերը, Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը նշեց, որ հայտարարագրերի վերլուծության ընթացքում հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու  հայտարարատուին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:

«Ընդ որում, հանձնաժողովն իրականացնում է նաև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն»,- շեշտեց Գալստյանը:

Հարցին, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հայտարարատուն և ինչ ժամկետներում, Գալստյանը պատասխանեց, որ ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝ծախսի տեսակը, կատարված ծախսի բովանդակությունը, ծախսի չափը,ծախսի արժույթը:

«Ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես և գույքի, եկամուտի և շահերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում են մեկ  միասնական հայտարարագրում՝ պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման դեպքում՝ 1 ամիս, տարեկան հայտարարագրի դեպքում՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը:
Նախագծի համաձայն հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3  միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- հավելեց Գալստյանը:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով`եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է՝ հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ։

«Հարկ է նշել, որ հայտարարագրման պահանջների խախտման համար նախատեսվում է վարչական կամ քրեական պատասխանատվություն՝ կախված խախտման բնույթից»,- ասաց Գալստյանը:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը ներկայացրեց նաև, թե որ երկրների փորձն են ուսումնասիրել նախագծերի փաթեթը մշակելիս.

«Ծախսերի հայտարարագրման ինստիտուտը ներդնելու նպատակով ուսումնասիրվել է  Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ալբանիայի, Լիտվայի, Արգենտինայի և այլ երկրների միջազգային փորձը:Նշված երկրներում, չնայած որոշ տարբերությունների, ծախսերի հայտարարագրումն ուղղված է  հիմնականում անշարժ գույքի, կրթության, հանգստի, ֆինանսական պարտավորություններից բխող, ինչպես նաև այլ գույքային իրավունքների և ծառայությունների ձեռքբերմանն ուղղված ծախսերի հայտարարագրմանը։ Երկրների մեծամասնությունում հայտարարագրման են ենթակա նաև հայտարարատուների մերձավոր ազգականների կողմից իրականացվող ծախսերը։ Նման կառուցակարգն ուղղված է հայտարարագրման առավել արդյունավետ համակարգի ձևավորմանը։ Նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում, ներգրավվել է հայտարարագրման ոլորտի միջազգային փորձագետ, որոնց հետ համատեղ կազմակերպվել են քննարկումներ պետական տարբեր գերատեսչություններում, քննարկվել են նախագծի առանցքային ուղղությունները»:

Արդարադատության նախարարությունը օրենքի փոփոխությամբ ակնկալում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:

«Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է»,- եզրափակեց Գալստյանը:

Հայկական կողմին են փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողների մարմինները․ Շուշան Ստեփանյան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 17 717 դեպք Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ (լուսանկարներ) Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են «Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է». Արցախի ՄԻՊ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ՀՀ ԱԳՆ Արցախի ՊԲ-ը ներկայացրել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ. ԱՀ ՊԲ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ կան ավերածություններ․ ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ) Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ) Վարչապետից որեւէ արձագանք չենք ստացել. Մարուքյան (տեսանյութ) «Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով»․ Սենոր Հասրաթյան Վրաստանում ավելի քան 50 կուսակցություններ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին Մինչև ե՞րբ մենք պետք է փակենք մեր աչքերը թուրքական էքսպանզիոնիզմի վրա. ինչո՞ւ սանկցիաներ չենք կիրառում Թուրքիայի նկատմամբ». Վալերի Բուայե ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել (լուսանկարներ) Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ (տեսանյութ) Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում. Տիգրան Աբրահամյան Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներն այս պահին հրթիռակոծության են ենթարկվում․ ԱՀ ՊԲ «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը Եվս 2383 նոր դեպք Հայաստանում․ վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 85034-ի ՊԲ զինված ուժերը շարունակում են թարմացնել հայ ռազմարվեստի պատմությունը էջերը․ հերոսական դրվագներ՝ առաջնագծից Մի՛ թողեք, որ Ալիևը, «Հագգին․ազն» ու ադրբեջանական մնացած տեղեկատվական աղբանոցները Հայաստանի ներսում «ասող» լինեն․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ. Մնացականյանը՝ Ուենդի Մորթնին ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողի անուն Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր «Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը Ստեփանակերտում կրկին կիրառվել է «Սմերչ» համակարգ. կան վիրավորներ (լուսանկարներ) Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ Լույս չի լինելու մայրաքաղաքում և 4 մարզում «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. արդեն «իրար միս են ուտում» «Հրապարակ». Ժնևի հանդիպումը կարող է չկայանա՞լ Թշնամին ամբողջ գիշեր հրթիռակոծել է Ստեփանակերտը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու Տարածաշրջանային երկրները պետք է անհանգստանան Ադրբեջանի ստեղծած ահաբեկչական հենակետերից. ՀՀ ՊՆ Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ Մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք, միանշանակ. Արծրուն Հովհաննիսյան Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստի ուշագրավ գրառումը (լուսանկար) Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա հարձակումները Պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը. ՀՀ ՄԻՊ ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. 168.am Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը Արմեն Մայիսի Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են բանակցելու Հայաստանի հետ Ժնևում Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր Շուշիի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանի՝ այսօրվա հրթիռային և ավիացիոն հարվածներից վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը (լուսանկարներ) Մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք. ԱՀ նախագահի խոսնակ ՊԲ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու համար Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. Արծրուն Հովհաննիսյան Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ԱՀ ՊՆ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ Եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ են անում Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Ղարաբաղի բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զորքը. ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը ՊՆ-ն հերքում է հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը Հրեշներ, դուք զզվելի եք. Նաիրա Զոհրաբյան Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ Երևանում գողացել են սահմանում կանգնած զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. Shamshyan.com Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար. ԱՀ ԱԻՊԾ Զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության վճարումները կսկսվեն նոյեմբերի 10-ից․ՊԲ Գրանտներ՝ թշնամուն աջակցողից․ ինչո՞վ է զբաղված իրավապաշտպան ներկայացող քիմիկոսը․ Yerevan.Today Տպավորություն է, որ Թուրքիայի՝ Արցախի դեմ պատերազմում ներգրավվածության հետևանքով Ադրբեջանը կորցրել է իր ինքնիշխանությունը. արաբագետ Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ