Երևան, 29.Հոկտեմբերի.2020, 00:00
Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներն այս պահին հրթիռակոծության են ենթարկվում․ ԱՀ ՊԲ ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողի անուն Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ԱՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ

Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան

2018-ի գարնանը ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան մարդիկ, որոնք հետո հեռացան 18 թվականին ձեւակերպված պահանջներից եւ իրենց տված բոլոր խոստումներից։ Այդ իշխանության անցած 2,5 տարվա  գործունեության ամփոփումից հետո կաող ենք ասել, որ նրանք շարունակաբար ձախողվում են։ Այս մասին «Կենտրոն» ՀԸ «Իմպուլս վերլուծական» ծրագրին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Բոլոր այն ոլորտներում, որտեղ ցանկանում են բարեփոխումներ անել, առաջանում են քաոս եւ ճգնաժամ։ Սահմանադրական դատարանում ասում էին ճգնաժամ կա, պետք է բարեփոխումներ անենք, արդար, թափանցիկ ՍԴ ունենանք, բայց նրանց գործողությունների արդյունքում այսօր ՍԴ-ում ունենք խորը ճգնաժամ։ Իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ունենա իր վերահսկողության ներքո գտնվող ՍԴ, նրանց չակերտավոր բարեփոխումների մոտիվացիան է ունենալ հսկելի, իշխանության որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, եւ առհասարակ վերահսկելի դատական համակարգ։ Նույնը մյուս բոլոր ոլորտներում։ Հիշո՞ւմ եք՝ 1,5 տարի առաջ ինչ էին հայտարարում բուհերի մասին․ Երեւանի պետական համալսարանը կոռուպցիայի մեջ է, քաղաքականացված է եւ այլն։ Մեկ տարի է՝ ռեկտոր չեն կարողանում ընտրել, պաշտոնակատարն էլ ասում է՝ ճիշտ կլինի, որ ռեկտոր նշանակի կառավարությունը, ոչ թե ընտրվի։ Այս իշխանության բարեփոխումների մոտիվացիան բարեփոխումները չեն», ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ բոլոր ոլորտներում քաոս է, որովհետեւ իշխանությունը չունի բարեփոխումների հայեցակարգ, զարգացման ռազմավարություն, բոլոր որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, մենք այն քաղաքական ուժը չենք, որ օգտվենք երկրի ծանր վիճակից։ Կորոնավիրուսի ներթափանցման առաջին օրերին Դաշնակցությունը հանդես է եկել մի քանի հայտարարությամբ, նախ ասել ենք, որ պատրաստ ենք մի կողմն դնել քաղաքական տարաձայնությունները,  համախմբել բոլոր ուժերը, որովհետեւ երկիրն ու ժողովուրդը ունեն խնդիր։ Իշխանությունը չի արձագանքել։ Մարտի 22-ին հանդես ենք եկել ամբողջական փաթեթով, 48 կետից բաղկացած, ասել ենք, որ պատրաստ ենք մեր ուժերով օգնել իշխանությանը՝  դժվարությունները հաղթահարելու համար։ Դարձյալ ոչ մի արձագանք չենք ստացել։ Սա է այս իշխանության դիմագիծը․ չլսելը, մեծատությունը, անփորձությունը։ Եվ նրանց անհետեւողական ու անգրագետ գործողությունների հետեւանքով ունենք հազարից ավելի մահ։ Հասարակական դժգոհությունները գնալով ավելանալու են», նշել է Ի․Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը սպառել է որեւէ իրական բարեփոխում անելու հնարավորությունը։

«Անցել է 2,5 տարի եւ իշխանությունը մնացել է լոզունգների մակարդակին։ Կեղծ վիճակագրական տվյալներ են ներկայացնում։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, մենք պահանջում ենք արտահերթ խոհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձեւավորվեն նոր խորհրդարան ու նոր որակի կառավարություն, որն ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները», ասել է դաշնակցական գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ  «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունների հետ համագործակցում են արդեն 3 ամիս, կոնկրետ օրակարգի շուրջ, հայտարարվել է, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, որեւէ անձի շուրջ համախմբում չէ, այլ ընդդիմադիր ուժերի համախմբում է։

«Բավական արդյունավետ ենք համագործակցում, օրակարգը վերջնական ձեւակերպման փուլում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվ աշխատում է։ Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անկացմանը։ Դա է իրավական ճանապարհը, դրա համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։ Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում Հայաստանի քաղաքական ներկապնակը։ ԱԺ-ն ի զորու չէ դիմագրավել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Մենք ամենօրյա ռեժիմով հանդիպում եւ շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք խորը հիասթափությունը։ Մեկ քայլով արդյունքի չենք հասնի, անհրաժեշտ են հետեւողական գործողություններ», նշել է Ի․Սաղաթելյանը։

Հանրապետական կուսակցության հետ, ըստ դաշնակցական գործչի, համագործակցության հարց չի քննարկվում։

«Հնի ու նորի, սեւի ու սպիտակի բաժանումը տեխնոլոգիա է։ Այս իշխանությունը արդեն հին է, շատ շուտով դառնալու է անցյալ։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մենք իշխանության մեջ ենք եղել 2 տարի 8 ամիս, այս իշխանությունն արդեն 2,5 տարի ունի բացարձակ իշխանություն եւ ոչ մի իրական բարեփոխում չի արել։ Սխալ է առաջնորդվել հինունորի կարգախոսներով։ Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ժողովներից մեկի ժամանակ ասաց, թե վախենում է նոր Հայաստան արտահայտությունից, որովհետեւ մենք միշտ նոր ենք ասել այն շրջաններին, որոնք կորցրել ենք՝ Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր եւ այլն։ Այսինքն այդ բաժանումը՝ հնի եւ նորի, կեղծ օրակարգ է եւ այլեւս չի աշխատում։ Կան կարողներ եւ անկարողներ, կան ազգայիններ ու ապազգայիններ։ Նախկին՝ արատավոր բարքերին, իհարկե, վերադարձ չկա», ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթունյանն իր հանդեպ կուտակած բացասական վերաբերմունքով ոչ թե առանձնանում է այսօրվա իշխանությունից, այլ մարմնավորում է այն։

«Անցած տարվա նոյեմբերից ՀՅԴ երիտասարդական թեւը պահանջում է նրա հրաժարականը։ Մեր խնդիրը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունն է, իսկ Սահմանադրությամբ ոլորտի պատասխանուն նախարարն է։ Կառավարությունը կցկտուր ասել է, թե այն նաեւ իր ռազմավարությունն է։ Երբ ամբողջական պատկերը պարզ կլինի, մեր գործողությունները կորոշենք եւ կիրականացնենք», ասել է նա։ 

Երեկվա ասուլիսում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ի դեմ քրեական գործերի արկղերը պատրաստելը ժամերի հարց է, Իշխան Սաղաթելյանը հակադարձել է․ թող որեւէ մեկը չփորձի ՀՅԴ-ին վախեցնել քրեական հետապնդումով կամ հետը խոսի շանտաժի լեզվով։

«Այնպիսի տպավորություն է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է եւ հիմա 1994 թիվն է։ Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Եթե իրենք մեր քաղաքական քննադատությանը պատասխանում են քրեական գործերով, որոնք գոյություն չունեն, պատասխանը լինելու է շատ խիստ եւ կտրուկ, Դաշնակցությունը երեկ ստեղծված կուսակցությունը չէ։ Չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե ով պետք է լինի ընդդիմություն եւ ով քննադատի։ Առաջին հանրահավաքը շատ չի ուշանա, միասին համաձայնեցնելուց հետո կհայտարարենք այդ մասին», ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։ 

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 17 717 դեպք Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ (լուսանկարներ) Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են «Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է». Արցախի ՄԻՊ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ՀՀ ԱԳՆ Արցախի ՊԲ-ը ներկայացրել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը Մնացականյան-Բայրամով հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ. ԱՀ ՊԲ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ կան ավերածություններ․ ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ) Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ) Վարչապետից որեւէ արձագանք չենք ստացել. Մարուքյան (տեսանյութ) «Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով»․ Սենոր Հասրաթյան Վրաստանում ավելի քան 50 կուսակցություններ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին Մինչև ե՞րբ մենք պետք է փակենք մեր աչքերը թուրքական էքսպանզիոնիզմի վրա. ինչո՞ւ սանկցիաներ չենք կիրառում Թուրքիայի նկատմամբ». Վալերի Բուայե ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել (լուսանկարներ) Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ (տեսանյութ) Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում. Տիգրան Աբրահամյան Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներն այս պահին հրթիռակոծության են ենթարկվում․ ԱՀ ՊԲ «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը Եվս 2383 նոր դեպք Հայաստանում․ վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 85034-ի ՊԲ զինված ուժերը շարունակում են թարմացնել հայ ռազմարվեստի պատմությունը էջերը․ հերոսական դրվագներ՝ առաջնագծից Մի՛ թողեք, որ Ալիևը, «Հագգին․ազն» ու ադրբեջանական մնացած տեղեկատվական աղբանոցները Հայաստանի ներսում «ասող» լինեն․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ. Մնացականյանը՝ Ուենդի Մորթնին ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 զինծառայողի անուն Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր «Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը Ստեփանակերտում կրկին կիրառվել է «Սմերչ» համակարգ. կան վիրավորներ (լուսանկարներ) Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ Լույս չի լինելու մայրաքաղաքում և 4 մարզում «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. արդեն «իրար միս են ուտում» «Հրապարակ». Ժնևի հանդիպումը կարող է չկայանա՞լ Թշնամին ամբողջ գիշեր հրթիռակոծել է Ստեփանակերտը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու Տարածաշրջանային երկրները պետք է անհանգստանան Ադրբեջանի ստեղծած ահաբեկչական հենակետերից. ՀՀ ՊՆ Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ Մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք, միանշանակ. Արծրուն Հովհաննիսյան Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստի ուշագրավ գրառումը (լուսանկար) Բերձորի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. մարտերը շարունակվում են ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա հարձակումները Պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը. ՀՀ ՄԻՊ ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. 168.am Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը Արմեն Մայիսի Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Ալիևը հայտարարել է, թե ինչի շուրջ են բանակցելու Հայաստանի հետ Ժնևում Թուրքիայի ՊՆ-ի պնդումը, թե իբր մեզ աջակցում են վարձկաններ՝ արտացոլում է նրանց պատվազուրկ էությունը. Աննա Նաղդալյան ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր Շուշիի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանի՝ այսօրվա հրթիռային և ավիացիոն հարվածներից վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը (լուսանկարներ) Մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք. ԱՀ նախագահի խոսնակ ՊԲ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու համար Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. Արծրուն Հովհաննիսյան Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ԱՀ ՊՆ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ Եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ են անում Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Ղարաբաղի բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զորքը. ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը ՊՆ-ն հերքում է հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը Հրեշներ, դուք զզվելի եք. Նաիրա Զոհրաբյան Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ Երևանում գողացել են սահմանում կանգնած զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. Shamshyan.com Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար. ԱՀ ԱԻՊԾ Զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության վճարումները կսկսվեն նոյեմբերի 10-ից․ՊԲ Գրանտներ՝ թշնամուն աջակցողից․ ինչո՞վ է զբաղված իրավապաշտպան ներկայացող քիմիկոսը․ Yerevan.Today Տպավորություն է, որ Թուրքիայի՝ Արցախի դեմ պատերազմում ներգրավվածության հետևանքով Ադրբեջանը կորցրել է իր ինքնիշխանությունը. արաբագետ Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան`չնայած գայթակղությունը մեծ է. SOHR