Երևան, 23.Սեպտեմբերի.2020, 00:00
Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ուղիղ 3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 277, մահվան՝ 4 նոր դեպք Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է Vivaro-ի Վիգենը աչք ունի Օլիմպիական կոմիտեի վրա Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (լուսանկարներ)

Ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալված մարտական գործողություններից ու լարվածության աճից հետո, միառժամանակ, Արցախի հիմնախնդրի հետ կապված որոշ արգելակում է: Այն իմաստով, որ պատերազմական գործողություններին առանձնապես չհաջորդեցին ակտիվ դիվանագիտական քայլեր, հայտարարություններ կամ հանդիպումներ, մեծ հաշվով: Նման վիճակը երբեմն բնորոշում են «մեռյալ սեզոն» բառակապակցությամբ, թեպետ դա ավելի շուտ զբոսաշրջային ոլորտից է: Մինչդեռ ենթադրելի էր, որ կոնկրետ բանակցային գործընթացում «մեռյալ սեզոնի» փոխարեն հենց ակտիվացում կլինի: Մյուս կողմից, որքանո՞վ է տեղին «գործընթաց» բառը այս դեպքում, եթե ինքնին չկա գործընթաց, որպես այդպիսին գոնե հանրությանը տեսանելի ինչ-ինչ տարրերով:

Բանակցային հնարավոր որոշ ակտիվության ազդանշան թերևս կարելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան վերջին հանդիպումն ու այդ առնչությամբ նրանց տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, տեղեկանում ենք որ «միջնորդներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել առաջիկա շաբաթներին անհատապես հանդիպելու իրենց հետ՝ դիրքորոշումների հետագա հստակեցման համար՝ «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով»:

Առանձնապես ուշադրություն են գրավում «առանց նախապայմանների», «լուրջ առարկայական» որոշիչները՝ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Ինչո՞ւ են դրանք շեշտվում: Այսինքն, մինչև հիմա կամ այս ընթացքում կողմերից որևէ մեկը ինչ-որ նախապայմաննե՞ր է առաջադրել, օրինակ. «մինչև այսինչ քայլը չարվի, չենք նստի բանակցային սեղանի շուրջ» կամ նման տարբերակով: Հնարավոր է, ընդամենը ուզում են ակնարկել, թե մինչև հիմա էլ բանակցություններն առանց նախապայմանի են եղել և այժմ մնում է դրանք վերսկսել:

«Լուրջ, առարկայականի» պահով էլ գրեթե նույնանման դիտարկումներ կարելի է անել: Ինչո՞ւ է դա առանձնահատուկ շեշտվում: Ա՞յն պատճառով, որ մինչև հիմա բանակցությունները առարկայական ու լուրջ չեն եղել, թե՞ ՄԽ համանախագահները ուղղակի հիշեցնում են, որ բանակցություններն այդպիսին պիտի լինեն: Ո՞ւմ են հիշեցնում, մե՞զ, թե՞ հակառակորդին:

Ցանկացած դեպքում այս հաղորդագրությունը հուշում է, որ ինչ-ինչ շփումներ կլինեն, նախ՝ առանձին-առանձին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, հետո... Հետո կերևա:

Այս համատեքստում շատ ավելի անհանգստացնում է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, իհարկե: Արցախում կարծես դեռ այնքան էլ պարզ չէ, թե իրականում ով է կառավարում հայկական երկրորդ հանրապետությունը։

Թե՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրա նշանակած Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս մեղմ ասած՝ տարօրինակ հայտարարություններով: Տարօրինակ, եթե չասվի ավելին: Ի՞նչ արժե Արայիկ Հարությունյանի թեկուզ միայն այն արտահայտությունը, թե Արցախի համար անվտանգության երաշխիքներն ավելի կարևոր են, քան ինքնորոշման իրավունքի իրացումը: Այսի՞նքն: Ինչպե՞ս, էլի, դա հասկանալ:

Անվտանգության ո՞ր երաշխիքները: Ինչ-որ մեկի տվա՞ծ: Թե՞ անվտանգության ապահովման այն ռեալ երաշխիքը, որ իր ինքնորոշման իրավունքն արդյունավետ և, ի դեպ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իրացրած Արցախը, համայն հայության օժանդակությամբ, ձևավորել է, ամրացրել ու շարունակաբար զարգացնում է: Խոսքը, բնականաբար, Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովող բանակի, ռազմական ուժի մասին է, առաջին հերթին: Դա՞ է ավելի կարևոր, թե՞ ինչ-որ մեկի տված ինչ-որ երաշխիք: Պարզ ու հստակ չի հասկացվում:

Նմանապես պարզ ու հստակ չի հասկացվում, արդեն ոչ միայն Արցախի նախագահի ասածներից, այլ առհասարակ, բախտի բերմամբ թե պատահմամբ Հայաստանը ներկայացնող գործիչների դեպքում, թե ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում: Օրինակ, քննարկվում է «փուլայի՞ն» (փորձագետների կողմից «կապիտուլյացիոն» բնորոշվող) կարգավորման տարբերակը, թե՞ «փաթեթային», թե՞ որևէ այլ բան, մադրիդյա՞նը», թե՞ ասենք լրիվ նոր տարբերակ:

Ու այս խորապատկերում, իշխանական արտահաստիքային «մունետիկի» դերն ստանձնած մեկը կամ նրա միջոցով մանիպուլյատիվ «լուրեր» են տարածվում «փուլային» տարբերակին վերադառնալու կամ դրան համաձայնելու պատրաստակամության մասին: Դա ի՞նչ է «տրամադրությունների տնտղում», թե՞ ինչ-ինչ արտաքին ուժերի «բան հասկացնելու» ակնարկ:

Ասենք, Թուրքիային ուղղված «մեսսիջ»: Իսկ գուցե դրանո՞վ է նաև պայմանավորված լարվածության այս վերջին աճից հետո Թուրքիայի բացահայտ ակտիվացումն ու ադրբեջանական կողմին աջակցելու (ինչը միշտ է եղել) հատուկ ցուցադրականությունը (ինչը մինչ այժմ նման կերպով չի դրսևորվել:

Այս բոլոր մտահոգություններին կուտակվում են նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները՝ բանակցային սեղանին դրված տարբերակի մասին, և այն, որ հուլիսյան մարտական գործողություններից հետո նույն Ռուսաստանի նախագահը հեռախոսով Ալիևի հետ հարցեր քննարկեց, Էրդողանի հետ հարցեր քննարկեց, իսկ Հայաստանը ներկայացնող վարչապետի դեպքում «բաժանորդը գտնվում էր ռադիոծածկույթից դուրս»:

Ի լրումն, չես կարող չմտահոգվել, տեսնելով, թե ինչ դատարկ ու մակերեսային հարցերով է լցոնված Հայաստանի այսօրվա «քաղաքական օրակարգը»: Դիմակամանիայից մինչև «արտակարգը» «կարանտինով» փոխարինելու հարցեր, որոնց ամբողջ ենթատեքստն այն է, որ իշխանության եկածների ականջները հնարավորինս «դինջ» լինեն, պարգևավճարները՝ անպակաս: Ինչ-որ հեծյալ զբոսանքներ, «թեյախմության» մոտիվը «կկրակեմ, հա...» լեյտմոտիվով փոխարինելու շոուներ, որ երևի լավ են նայվում «պլպլան» (նույն «գլամուր»-ն է) ամսագրերի էջերին կամ ինստագրամներում, բայց ոչ միայն չեն «խոսում» ռեալության և իրական վտանգներին դիմակայելու, ռեալ խնդիրներ լուծելու հետ, այլ էլ ավելի են սաստկացնում մտահոգությունները:

ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ «Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Եվրոն և ռուբլին «ուշքի» չեն գալիս. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին «Փաստ». Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու Լույս չի լինելու Երևանում և 8 մարզում «Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը «Փաստ». Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ոտքի հանել ընդդիմությանը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով Հանրապետության հրապարակում նստացույց և հացադուլ են հայտարարել ՌԴ մեկնել ցանկացող մի քանի տասնյակ քաղաքացիներ (լուսանկարներ). Shamshyan.com Հայտնի է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մահվան ռիսկը Գողություններ և գողության փորձեր՝ վճարային տերմինալներից Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ Ինքնասպանության փորձ Արմավիր քաղաքում Ի վերջո, մե՞նք ենք սատարում նախագահ Քոչարյանին, թե՞ նա մեզ. Արա Վարդանյան Բեյրութի մերձակայքում գտնվող «Հեզբոլլահ»-ի զինապահեստում պայթյուն է տեղի ունեցել Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Shamshyan.com ԵՄ գագաթաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում. Արթուր Ղազինյան ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին. News.am Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ Քաղաքապետարանը չի վճարել վերելակներ տեղադրող կազմակերպության վճարները, և վերջինիս ներկայացուցիչները վերելակներից ինչ-որ դետալ են հանում, առանց որի վերելակը չի կարող շահագործվել. Կ.Գրիգորյան «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները մասնակցել են «Երիտասարդների ուժը» խորագրով եռօրյա ճամբարին (լուսանկարներ) Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում (լուսանկարներ). Shamshyan.com Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին համավարակի ընթացքում մինչեւ տարեվերջ գլոբալ հրադադարի կոչ է արել «Այս իշխանությունը մահվան իշխանություն է». «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիան՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին (տեսանյութ) Հայտնաբերվել է չպայթած ական Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչի որոշման դեմ կողմերի բողոքները վճռաբեկը վարույթ չի ընդունել Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն (լուսանկարներ). Shamshyan.com Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում․ Zham.am Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել Սուարեսը խարդախության է դիմել Իտալիայի անձնագիր ստանալու համար քննության ընթացքում Արսեն Թորոսյանը քննադատությունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» Քո ձեռքով քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով․ նա հիվանդանոցային բուժում է ստանում «Փրկել շարքային Հարությունյանին». ի՞նչ է կատարվում Արայիկ Հարությունյանի հետ․ Արմեն Միքայելյան Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները․ Արտակ Զաքարյան Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան Իտալիայում ֆուտբոլային մրցավարին և նրա ընկերուհուն դաժանաբար սպանել են «Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում»․ Ղազինյան Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք օրացույցից․ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին (տեսանյութ) Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ուղիղ Արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում․ Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին Նիկոլը որպես ազգային նպատակ նկարագրում է մի բան, որից օր-օրի հեռանում է․ Կարեն Վրթանեսյան «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գազ չի լինելու մի շարք բնակավայրերում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է 2 մարդ Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու Եթե ԱԱԾ-ն խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» անձինք կարող են գտնված լինել ՌԴ ազդեցության տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 115-ով Ամփոփվել են շախմատի Երևանի գավաթի խաղարկության արդյունքները Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ Արգենտինայում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ 3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է