Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 26.Ապրիլի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Պետությունը չունի կրթության զարգացման պետական ծրագիր-օրենք, որը պետք է 5 տարին մեկ ընդունվի․ 2004թ․-ի կրթակարգն ամենահաջողվածն էր․ Անահիտ Բախշյան

2004թ.-ի չափորոշիչներն այսօր անհարկի գանակոծվում են, քանի որ դրանք գրվել են ակադեմիական հիմք ունեցող մարդկանց կողմից, ոչ թե նախարարի հրամանով այստեղից-այնտեղից եկած մարդիկ են գրել: Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Վերջինիս դիտարկմամբ, պետական չափորոշիչ փաստաթուղթը մեր երկրում առաջին անգամ ամրագրվել է 1999թ.-ի ապրիլի 17-ին ընդունված կրթության մասին օրենքով, որը ՀՀ կրթության մասին առաջին օրենքն է: 2004-ի չափորոշիչները, ինչպես վկայում են ոլորտի փորձագետները,  քննարկվել են մանկավարժների, ոլորտի պատասխանատուների ու մասնագետների հետ, ստացված 3000 դիտողությունից 1200-ն ընդունվել է, իսկ 1800-ի դեպքում էլ գրավոր տարբերակով պատճառաբանվել է, թե ինչու դրանք չեն ընդունվել:

«2004թ.-ին ունեցանք առաջին չափորոշիչը, որը կոչվեց Ազգային կրթակարգ: Դա այդ տարիների համար բավականին առաջադեմ ու լավ փաստաթուղթ էր: 2009թ.-ին կրկին չափորոշիչ փաստաթուղթ սահմանվեց, 2010թ.-ին էլ գործածության մեջ դրվեցին մինչև օրս գոյություն ունեցող չափորոշիչները»,- նշեց Բախշյանը՝ հավելելով, որ 2010-ի չափորոշիչները զիջում էին 2004-ի տարբերակին:

Բախշյանն իր խոսքում ներկայացրեց 2004թ.-ի չափորոշիչների առանձնահատկություններն ու դրական կողմերը՝ ընդգծելով, որ 2004 թվականի չափորոշիչներում դրական է «Շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրի ուսումնառույթան ծրագրի ակնկալվող վերջնարդյունքներ» բնութագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները 8-ն են, իսկ միջնակարգ կրթության դեպքում վերջնարդյունքը 48 կետով է սահմանված: Բախշյանի խոսքով, այսօր հայտնի չէ, օրինակ, կունենա՞նք այնպիսի մանկավարժներ, որոնք կկարողանան բացահայտել շրջանավարտի կարողությունների 8 կետերը, քանի որ պետությունը չունի կրթության զարգացման պետական ծրագիր-օրենք, որը պետք է 5 տարին մեկ ընդունվի: Մինչև հիմա ունեցել ենք 2 օրենք՝ ընդունված 2001-ին ու 2011-ին:  

Հաջորդ դրական կետն, ըստ Անահիտ Բախշյանի, գնահատման համակարգն է: «Մեր պետության կրթության ոլորտի հաջողված քայլերից մեկն այն է, որ պետությունը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության քաղաքականություն, որն իրականացման հետ  անհամատեղի է բացասական միավոր-գնահատականը: Եթե յուրաքանչյուր երեխայի կարողությունները գնահատելիս օգտագործվի բացասական միրավոր, երեխան  ընդհանրապես կփակվի, հարկավոր է դրական գնահատական նշանակել երեխային»,- գտնում է Բախշյանը:

Ուսումնասիրելով 2004 թվականի կրթության չափորոշիչներն ու դրանք համեմատելով ներկա իշխանության կողմից նշակված նոր չափորոշիչների հետ՝ նկատում ենք մի շարք տարբերություններ: Բազմիցս խոսվել է այն մասին, որ նոր չափորոշիչները ստվերում են հայոց լեզուն ու հայ գրականությունը, հայոց պատմությունը, առհասարակ հայագիտական առարկաները, հայոց եկեղեցու պատմությունն էլ դուրս է մղվում դպրոցական ծրագրից (հիշենք, որ 2007թ.-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, դրա 8-րդ հոդվածը կարգավորում է Հայ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում՝ սահմանելով, որ Եկեղեցին իրավունք ունի «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը):

Հայ աշակերտները այլևս հնարավորություն չեն ունենալու խորությամբ, ինչպես նախկինում էր, ծանոթանալու սեփական եկեղեցու պատմությանն ու եկեղեցական ծեսերին, տոներին, հայ գրողներից շատերի ստեղծագործությունները չեն ուսումնասիրելու, մասնակիորեն են տիրապետելու սեփական ժողովրդի մշակույթին, արվեստին, պատմությանը, քանի որ շատ կարևոր ու առնացքային դեմքեր ու դեպքեր պարզապես դուրս են մղվել դասագրքերից, դրանց փոխարեն տեխնոլոգիական դարին բնորոշ նորություններ են մուտք գործել հանրակրթական ծրագրեր, համաշխարհային գրականությունն ավելի բարձր է դասվել, քան սեփականը...

Նոր մշակված կրթական չափորոշիչների դրույթներն ուսումնասիրելիս, օրինակ, նկատում ենք հետևյալը.

«Հայոց լեզու և գրականություն. կրթության  բովանդակության տիրույթ է, որն  ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր  գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ,  ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և  կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում»:

Իսկ ահա 2004-ի չափորոշիչներում ունենք այս պատկերը՝

«Մայրենի լեզուն սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ շփվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին բազմաբնույթ գիտելիքներ ստանալու, գրական-գեղարվեստական արժեքներին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու բացառիկ հնարավորություններ է տալիս: Գրականության և քերականության ուսուցման գլխավոր նպատակը մայրենի լեզվի գերազանց իմացության ապահովումն է: Մայրենի լեզուն կրթության լեզուն է: Մայրենի լեզվի և գրականության ուսուցման շնորհիվ մարդը ձեռք է բերում ազգային արժանապատվության խոր գիտակցում, իր նախնիների ստեղծած մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողություն: ՀՀ պետական լեզուն` հայերենը, ազգային խորհրդանիշ է, պետության ու ազգային անվտանգության երաշխիք»:

Նկատենք, որ նոր չափորոշիչներում հայոց լեզու է նշված, իսկ նախորդում՝ մայրենի լեզու: 2004-ի չափորոշիչներում ազգային արժեքներին մեծ տեղ ու դեր է հատկացված, ինչը չենք կարող ասել ներկայիս տարբերակում:

Ի տարբերություն ժողովրդավարության ու քաղաքացիական գիտակացության տարրերով հագեցած, սակայն ազգային արժեհամակարգը մի տեսակ անտեսած նոր կրթական չափորոշիչների ՝ 2004-ի կրթական չափորոշիչներում նկատում եք հետևյալը՝

Արժեքային համակարգ

 

Սույն բաղադրիչով նախատեսված համակարգը արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:

Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`

ա) գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների,

ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը.

բ) հարգի Հայաստանի պետական խորհրդանիշերը, լինի հայրենասեր, կարևորի ազգային

հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը.

գ) գիտակցի, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները, կրթությունը մեծագույն

արժեքներ են ժամանակակից աշխարհում.

դ) գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները, աշխատանքային

հմտությունները, մասնագիտական վարպետությունը.

ե) կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները,

լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ.

զ) կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը.

է) գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ, լինի նախաձեռնող,

դրսևորի արժանավայել պահվածք.

ը) գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ

հարգանքի դրսևորման կարևորությունը.

թ) հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր,

հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների

ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ.

ժ) անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի

թերագնահատումը կամ գերագնահատումը.

ժա) դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի

ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը.

ժբ) մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը,

հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների

կիրառման գործում:

Բազմաթիվ քննադատությունների արժանացած նոր կրթական չափորոշիչները, ինչպես նկատում ենք, իսկապես զիջում են նախորդ չափորոշիչներին, որոնք միտված էին ազգային արժեքների պահպանմանն ու դրանք աշակերտների մեջ ներդնելուն, հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:

 

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան