Երևան, 23.Սեպտեմբերի.2020, 00:00
Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ուղիղ 3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 277, մահվան՝ 4 նոր դեպք Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է Vivaro-ի Վիգենը աչք ունի Օլիմպիական կոմիտեի վրա Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (լուսանկարներ)

Vivaro-ն տուգանվել է․ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են (լուսանկարներ, տեսանյութ). «Հետք»

«Հետք»-ը գրում է. 

Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) երբևէ ամենամեծ տուգանքն է կիրառել խաղային ընկերութան, այն է՝ Մալթայում գործող «Vivaro Ltd»–ի նկատմամբ: 733.160 եվրո տուգանք է նշանակվել այն բանից հետո, երբ FIAU-ն ստուգումներ է իրականացրել և օրենքի 10 խախտում հայտնաբերել հեռահար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի գործունեության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Times of Malta-ից։

 

Ընկերությունը չի կապակցել նույն լիցենզիայով տարբեր բրենդների ներքո խաղացող օգտատերերին։

Արձանագրվել է նաև գործունեության անարդյունավետ մոնիտորինգ, ինչպես նաև եկամտի պատշաճ աղբյուրների և ֆինանսավորման միջոցների բացակայություն։ Փոխանցումների մոնիտորինգի վերլուծական համակարգում նույնպես թերություններ են հայտնաբերվել։

Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը խաղացողներին «բարձր ռիսկի» դասել է միայն այն ժամանակ, երբ վերջիններս խաղերի վրա ծախսել են 2000 եվրոյից ավելի։ Մասնավորապես, Շահումով խաղերի վարչության ու Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինների ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ 30 օգտատերեր հատել են 2000 եվրոյի սահմանը, սակայն չեն դասվել որպես «բարձր ռիսկի» խաղացողներ։ Այդպիսով FIAU-ն արձանագրել է, որ ընկերությունը չի հետևում նույնիսկ իր սահմանած կանոններին։

Ընկերությունը նաև բավարար տեղեկություններ չի հավաքել՝ հասկանալու համար, թե ինչ խաղացողների հետ է առնչվում: 

FIAU-ն նշել է, որ «Վիվառո»-ի տնօրենների խորհուրդը հաստատել է ռիսկերի գնահատման վերաբերյալ իր վարքականոնը, սակայն չի նշվել, թե երբ է այն հաստատվել կամ վերանայվել, և FIAU-ն այն ոչ ադեկվատ է գնահատել։

Վարչական տուգանքից բացի, FIAU- ն հանձնարարել է ընկերությանը վերացնել թերությունները:

Ինչ են անում Բադալյանները Մալթայում

«Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայում մի քանի ընկերություն են գրանցել իրենց բիզնեսը ծավալելու համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ իրականացվող Paradise Papers նախագծի շրջանակներում մեր ձեռքի տակ են Բադալյանների ընկերությունների փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում ենք դեռևս 2018թ․-ից։ Ըստ այդմ՝ նրանք բաժնետեր են Մալթայում գրանցված առնվազն 3 ընկերության: 2008-ին Մալթայում գրանցել են Vivaro Ltd ընկերությունը, իսկ 2015-ի օգոստոսին իրենց բաժնեմասը եղբայրները փոխանցել են Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ին: 2014-ին նրանք Մալթայում ևս գրանցել են Soft Construct Malta Ltd, որի սեփականատերը կրկին Մեն կղզու գրանցումով Soft Construct Limited-ն է, իսկ 2015-ին Մալթայում գրանցել են FC Capital (Malta) Limited ընկերությունը:

 

 

«Նպատակը FastShift բրենդի ներքո վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալը և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելն է: Մալթայի լիցենզիայի դեպքում նշված ծառայությունները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում: Մեր ներկայացրած փաստաթղթերը և ծրագրային ապահովումը ներկայումս ուսումնասիրվում է, և 2018թ. հուլիսին նախատեսված է լիցենզիայի տրամադրումը: Ընկերությունը հարկատու է համարվում Մալթայի Հանրապետությունում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին Բադալյան եղբայրները FC Capital (Malta) Limited ընկերության գործունեության մասին: 

Մալթայի նրանց բիզնեսը կոորդինացնում է Քրիստինե Համբարձումյանը:

satellite-small.jpg (1.12 MB)

Բադալյան եղբայրներն այժմ որպես բաժնետեր հանդես են գալիս Մալթայի միայն մեկ ընկերությունում՝ FC Capital (Malta) Limited-ում: Մյուս ընկերությունների բաժնեմասը Մեն կղզում գրանցված Soft Construct Ltd և նույն կղզում գրանցված Boston Nominees Limited-ինն են:

Բադալյանների բիզնեսը Հայաստանում և Հայաստանից դուրս 

2012 թվականին Մեծ Բրիտանիայի օֆշոր համարվող Մեկ կղզում Բադալյանները գրանցել են Soft Construct ընկերությունը, որը ներառում է «BetConstruct», «Ucraft.me», «FinConstruct» և «StartIUp» բրենդերն ու բիզնեսները։ 

Soft Construct ընկերությունն այնուհետև տարբեր երկրներում նույնանուն դուստր ընկերություններ է հիմնադրել՝ այդպիսով ապահովելով իր ներկայությունը ավելի քան 10 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կիպրոսում, Մալթայում, Հայաստանում և այլուր:

Հայաստանում 2014թ․ գրանցված «Սոֆտ Կոնստրակտ» ՍՊԸ-ի փայատերը մինչև այս տարվա սեպտեմբերի 3-ը Մեն կղզում գրանցված համանուն ընկերությունն էր, սակայն նշված օրվանից Բադալյան եղբայրները դարձել են 50/50 բաժնեմասի սեփականատերեր։

«Սոֆտ Կոնստրակտ» ՍՊԸ-ն հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ 2017թ. դեկտեմբերի 7-ին կառավարությունը որոշեց «Նորք հոգեբուժական կենտրոն»-ից տարածք ու անշարժ գույք օտարել և տրամադրել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ –ին:

 

«Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն ևս Բադալյանների բիզնեսի մաս է կազմում: Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ այստեղ եղբայրները ևս հավասար բաժնետերեր են։

«Վիվառոյի» գովազդները կարելի է տեսնել ամենուր՝ փողոցներում՝ գովազդային վահանակներին, հեռուստատեսությունում, օնլայն մեդիայում, սոցիալական ցանցերում։ Ընկերությունն ամենուր հիշեցնում է իր մասին։

Ճգնաժամային 2008 թվականին Բադալյան եղբայրները հիմնադրել են «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ն: Սա Բադալյանների մասնակցությամբ Հայաստանում գրանցված ընկերություններից ամենամեծ հարկատուն է:

Ըստ top100bookmakers կայքի՝ Հայաստանում ամենից շատ ճանաչում ունեն 9 բուքմեյքերական ընկերություններ, որոնց շարքում «Վիվառո Բեթինգ»-ը երկրորդն է, նրանց բաժին է հասնում շուկայի 26,8 տոկոսը` ըստ ռեյտինգի զիջելով «Տոտո գեյմինգ»-ին։

Բադալյանների հայաստանյան ընկերությունները

2017 թվականի մայիսին Վիգեն և Վահե Բադալյաններն իրենց բաժնեմասը գրանցել են 79-ամյա հոր՝ Ռոմիկ Բադալյանի անվամբ, ով մինչ օրս «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի միանձնա բաժնետերն է:

Նույն օրը Բադալյան եղբայրները մեկ այլ՝ «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ի (նախկին «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ն) իրենց բաժնեմասն են փոխանցել հորը: «Վիվառո Գրուպ»-ը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր: 2020թ․ մայիսի 6-ին կրկին վերաձևակերպել են բաժնեմասն իրենց անվամբ՝ 50/50 մասնակցությամբ։

Բադալյանների ընկերությունների մեծ մասում, ինչպես, օրինակ, «Սոֆթ Կոնստրակտ»-ում, տնօրենը Հարություն Համբարձումյանն է: Նա «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության ղեկավարների խորհրդի անդամ է: Ինչպես նշվում է վարկային կազմակերպության կայքում՝ Հարություն Համբարձումյանը 2008-ից «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ 2015 թվականից ղեկավարում է «Վիվառո Գեյմ» ընկերությունը: 2017 թվականի Երևանի ավագանու ընտրության ժամանակ Հ. Համբարձումյանը ՀՀԿ-ից առաջադրվել էր ավագանու անդամի թեկնածու, սակայն ընտրություններում բավարար ձայնով քվե չի հավաքել և ավագանու կազմում չի ընդգրկվել։ 

2018թ․ մայիսի 31-ին նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սոֆտ Կոնստրակտ» ընկերության գրասենյակ։ Նախագահի պաշտոնական կայքում նշվել է, որ Սոֆտ Կոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր:

Բադալյանների բիզնեսի մաս է նաև Աշտարակի խճուղում գործող «Կովկաս» հյուրանոցային համալիրը, ներառյալ՝ ռեստորանային  համալիրն իր հանդիությունների 4 սրահով, գինետունն ու հանդիպումների սրահը:

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության փողոցում գործող «Կովկաս» պանդոկը ևս նրանց է պատկանում։

Բադալյան եղբայրները 2014թ.-ին հիմնադրել են նաև «Գետառ բիզնես կենտրոն» ՍՊԸ-ն, որի կանոնադրական կապիտալն այժմ 549 մլն դրամ է: Համաձայն ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն է իրականացնում: Այն գրանցված է Կենտրոնում՝ Գետառի 4/17 հասցեում, և այդ հասցեի շենքի սեփականատերերը, համաձայն Կադաստրի, Բադալյան եղբայրներն են:

 

 

Այս հասցեում է գրանցված և 2011-ից գործում նաև Բադալյանների «Ֆասթ կրեդիտ կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Սկսելով իր գործունեությունը 1994-ից որպես գրավատուն՝ այն վերածվել է ֆինանսական շուկայում խոշոր վարկային կազմակերպության: Իրականացնում է վարկերի տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակում, ապահովագրություն, ներգրավում է փոխառություններ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից: Այս ընկերության բաժնեմասը ևս եղբայրները հավասարապես են կիսում:

2 մլն եվրո՝ Մալթայի քաղաքացիության համար

Հայաստանում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերը՝ Վահե եւ Վիգեն Բադալյանները, 2016-ին դարձել են Մալթայի քաղաքացիներ։ Նրանց հետ քաղաքացիություն է ստացել ընտանիքի անդամներից ևս 10 հոգի։

«Մեր 12-հոգանոց ընտանիքի համար Մալթայի տնտեսությունում կատարել ենք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում՝ քաղաքացիություն ստանալու համար»,- մեր գրավոր հարցման պատասխանում նշել են Վահե և Վիգեն Բադալյանները:

Ինչո՞ւ են Հայաստանում հաջողակ գործարար եղբայրները որոշել դառնալ Մալթայի քաղաքացի։ Ի՞նչ է տալիս Մալթայի քաղաքացիությունը նրանց։ Այս հարցերին եղբայրները պատասխանել են.

 Մեր ընտանիքը որոշել է դառնալ Մալթայի քաղաքացի, որպեսզի չունենանք վիզայի խնդիր արտասահման մեկնելիս: Մեր ընտանիքի մի շարք անդամներ աշխատում են մեզ պատկանող Soft Construct ընկերությունում, որը գրասենյակներ ունի աշխարհի 15 երկրներում և տարեկան մասնակցում է ավելի քան 90 միջազգային էքսպոների, ու մեր աշխատանքը պահանջում է հաճախակի բիզնես-ուղևորություններ ամբողջ տարվա ընթացքում: Մալթայի քաղաքացիությունը մեզ հնարավորություն է տալիս 168 երկիր մուտք գործել առանց վիզայի»։

Ինչ է տալիս Մալթայի անձնագիրը

«Քաղաքացիություն՝ ներդումների դիմաց» ծրագիրը Մալթայի կառավարությունն ընդունել է 2013 թ․նոյեմբերին։ Այն հավանության է արժանացել Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Ծրագրի համաձայն՝ Մալթայի քաղացիությունը (Մալթան Եվրամիության անդամ է 2004 թվականից) մասնավոր ներդրողը կարող է ստանալ 650 հազար եվրո ներդրման դիմաց։ Այդ փողի 70 տոկոսը փոխանցվում է Ազգային զարգացման եւ սոցիալական հիմնադրամին (National Development and Social Fund )։ Մնացած գումարը բյուջե է փոխանցվում։ 

Մալթայի կառավարության Ազգային զարգացման և սոցիալական հիմնադրամի (National Development and Social Fund) միջոցով իրականացվող Անհատական ներդրումային ծրագրով (The IIP, Individual Investment Programme) Մալթայի քաղաքացիություն են ստացել ազգությամբ մի քանի տասնյակ հայեր։ Նրանց մի մասը Հայաստանի  քաղաքացիներ են, մի մասը՝ Ռուսաստանի քաղաքացի ազգությամբ հայեր և մի քանիսն էլ՝ տարբեր երկրների հայեր։ Նրանք Մալթայի անձնագրի համար վճարել են 650 հազար եվրո։

Ներդրումից բացի, դիմումատուն պարտավոր է կղզում ձեռք բերել նվազագույնը 350 հազար եվրո արժեքով անշարժ գույք, որը վաճառել կարող է միայն հինգ տարի հետո, կամ էլ կարող է վարձակալության պայմանագիր կնքել հինգ տարով, սակայն այն հինգ տարվա համար չպետք է 80 հազար եվրոյից պակաս լինի։ Բացի դրանից, քաղաքացիություն ստացողը պետք է ձեռք բերի կառավարության կողմից հաստատված ցանկից նվազագույնը 150 հազար եվրո արժեքի մալթայական բաժնետոմսեր, որոնք կարող են մարվել առնվազն հինգ տարի հետո։ 

Դիմումատուն կարող է անձնագրեր ձեռք բերել ընտանիքի անդամների համար` լրացուցիչ վճարումներ կատարելով։  

Մալթայի անձնագիրը իրավունք է տալիս առանց վիզայի մուտք գործել աշխարհի երկրների մեծ մասը։ Հարկային ռեզիդենտության հարցը թողնված է դիմումատուի հայեցողությանը։ Քաղաքացիություն ստանալուց հետո նրանց երեխաները, անկախ ծննդյան վայրից, ստանում են Մալթայի անձնագրեր՝ առանց հավելյալ վճարի։ Այսպես պարզաբանում է կառավարության ծրագիրը։ 

Քաղաքացիություն ստացած քաղաքացիների անունները յուրաքանչյուր տարի հրապարակվում են կառավարության կայքում։ 

ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ «Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Եվրոն և ռուբլին «ուշքի» չեն գալիս. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին «Փաստ». Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու Լույս չի լինելու Երևանում և 8 մարզում «Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը «Փաստ». Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ոտքի հանել ընդդիմությանը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով Հանրապետության հրապարակում նստացույց և հացադուլ են հայտարարել ՌԴ մեկնել ցանկացող մի քանի տասնյակ քաղաքացիներ (լուսանկարներ). Shamshyan.com Հայտնի է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մահվան ռիսկը Գողություններ և գողության փորձեր՝ վճարային տերմինալներից Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ Ինքնասպանության փորձ Արմավիր քաղաքում Ի վերջո, մե՞նք ենք սատարում նախագահ Քոչարյանին, թե՞ նա մեզ. Արա Վարդանյան Բեյրութի մերձակայքում գտնվող «Հեզբոլլահ»-ի զինապահեստում պայթյուն է տեղի ունեցել Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Shamshyan.com ԵՄ գագաթաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում. Արթուր Ղազինյան ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին. News.am Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ Քաղաքապետարանը չի վճարել վերելակներ տեղադրող կազմակերպության վճարները, և վերջինիս ներկայացուցիչները վերելակներից ինչ-որ դետալ են հանում, առանց որի վերելակը չի կարող շահագործվել. Կ.Գրիգորյան «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները մասնակցել են «Երիտասարդների ուժը» խորագրով եռօրյա ճամբարին (լուսանկարներ) Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում (լուսանկարներ). Shamshyan.com Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին համավարակի ընթացքում մինչեւ տարեվերջ գլոբալ հրադադարի կոչ է արել «Այս իշխանությունը մահվան իշխանություն է». «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիան՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին (տեսանյութ) Հայտնաբերվել է չպայթած ական Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչի որոշման դեմ կողմերի բողոքները վճռաբեկը վարույթ չի ընդունել Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն (լուսանկարներ). Shamshyan.com Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում․ Zham.am Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել Սուարեսը խարդախության է դիմել Իտալիայի անձնագիր ստանալու համար քննության ընթացքում Արսեն Թորոսյանը քննադատությունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» Քո ձեռքով քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով․ նա հիվանդանոցային բուժում է ստանում «Փրկել շարքային Հարությունյանին». ի՞նչ է կատարվում Արայիկ Հարությունյանի հետ․ Արմեն Միքայելյան Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները․ Արտակ Զաքարյան Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան Իտալիայում ֆուտբոլային մրցավարին և նրա ընկերուհուն դաժանաբար սպանել են «Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում»․ Ղազինյան Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք օրացույցից․ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին (տեսանյութ) Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ուղիղ Արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում․ Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին Նիկոլը որպես ազգային նպատակ նկարագրում է մի բան, որից օր-օրի հեռանում է․ Կարեն Վրթանեսյան «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գազ չի լինելու մի շարք բնակավայրերում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է 2 մարդ Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու Եթե ԱԱԾ-ն խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» անձինք կարող են գտնված լինել ՌԴ ազդեցության տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 115-ով Ամփոփվել են շախմատի Երևանի գավաթի խաղարկության արդյունքները Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ Արգենտինայում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ 3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է