Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են․ ԿԸՀ
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են, հայտնել է լրագրողներին ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Լիդիա Երմոշինայի խոսքով՝ մասնակցության 50 տոկոսի շեմը հաղթահարել են բոլոր շրջանները, բացի Միսնկից։ Գոմելի եւ Մոգիլեւսկու շրջաններում 12.00-ի դրությամբ ընտրատեղամասեր էին եկել ավելի քան 60 տոկոս ընտրողներ։ «Այդ թվին են պատկանում նաեւ վաղաժամ քվեարկության տվյալները»,-պարզաբանել է ԿԸՀ-ի ղեկավարը։
Բերստսկի շրջանում ընտրատեղամասերում մասնակցությունը կազմել է 50,3 տոկոս, Վիտեբսկում՝ 56,49 տոկոս, Գոմելում՝ 66,06 տոկոս, Գրոդնենսկում՝ 52,99 տոկոս։
Մինսկի շրջանում քվեարկել է ընտրողների 53,55 տոկոսը, Մոգիլեւսկիում՝ 63,25 տոկոսը, Մինսկում՝ 43,01 տոկոսը։