Հրդեհ Մուշ թաղամասում
Օգոստոսի 8-ին, ժամը 18:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասում՝ «ՀԿԽԸ Գրացիա Միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին, մարվել՝ 19։22-ին։ Այրվել են տնակի փայտյա կառուցատարրերը (6 քմ):