Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 19.Մարտի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Լիբանանի հայ համայնքում լավատես են․ Բեյրութը չպե՛տք է դատարկվի

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ահռելի պայթյունը շատ բարդ իրավիճակի առաջ կանգնեցրեց Սփյուռքի սիրտը և նրա ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող լիբանանահայ համայնքին։ Աղետից մեծապես տուժեցին նաև քաղաքի հայկական թաղամասերը, մեծ վնասներ կրեցին հայկական ազգային կառույցները, հայկական եկեղեցիները, վնասվեց հայերին պատկանող անշարժ գույքը։ Բայց ամենացավալին ու անդառնալին մարդկային կորուստներին էին, տասից ավել, նաև հարյուրավոր վիրավորները։

Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում առկա ճգնաժամին, թագաժահրին, Լիբանանում խմորվող աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր գործընթացին գումարվեց Բեյրութին պատուհասած աղետը, որի հետևանքները վերացնելու համար նյութական ահռելի միջոցներ, տևական ժամանակ ու քաղաքական կամք է անհրաժեշտ։ Ահա այս դժվար ու տագնապալի օրերին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանն այլևս ապահով վայր չէ հայերի համար և ոչ էլ հեռանկար ունեցող պետություն, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր շրջանակներից լիբանանահայերին կոչ արվեց ներգաղթել Հայաստան։ Հրապարակախոս, հասարակական գործիչ Րաֆֆի Դուդաքլյանը «Լիբանան կ’երթայ կործանման ճանապարհով․ վճռական և ազգային որոշումի պահը» գրառման մեջ նշում է․ «Լիբանանի մէկ ոտքը անդունդի մէջ է, եւ բոլորն ալ արդէն կը գիտակցին՝ փրկութիւնը պիտի ըլլայ չափազանց դժուար, գրեթէ անհնար․․Իսկական ղեկավարները անոնք են, որոնք տագնապի եւ ճգնաժամի ընթացքին խիզախ, համարձակ եւ նոյնիսկ անսովոր որոշումներ կը կայացնեն եւ իրենց կեանքի գնով կը պայքարին այդ որոշումներու իրականացման համար»։ «Թողնե՞լ, որ հայութիւնը մաշի Լիբանանի մէջ, կամ հեռանայ դէպի այս ու այն երկիր՝ անկազմակերպ ու ինքնագլուխ, թէ՞ համարձակութիւնը ունենալ ընդունելու Լիբանանի տապալումը եւ համատեղ ջանքերով հայութեան համար ՆԵՐԳԱՂԹ կազմակերպել դէպի Հայաստան»։

 

Նշենք, որ վերջին տասնամյակներին լիբանանահայ համայնքի թիվը շարունակաբար նվազել է։ Ներկայումս, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ համայնքը 55.000-ի շրջանակներում է։ Լիբանանի վերջին քաղաքացիական պատերազմի տարիներին (1975-1990) և հետագայում արտագաղթը շարունակվել է։ Մերձավոր Արևելքում սկիզբ առած անկայունությունը, ապագայի նկատմամբ վախերն ու կասկածները և դրան հաջորդած արտագաղթի նոր ալիքը, այդ թվում՝ քրիստոնյաների ու հենց հայերի շրջանում, նոր փուլ մտավ «արաբական գարնան» դեպքերից հետո։ Իսկ վերջին տարիներին, ընդհուպ մինչ օրս, լիբանանահայ տասնյակ ընտանիքներ հաստատվեցին և շարունակում են հաստատվել Հայաստանում։

Լիբանանահայերին ուղղված արտագաղթելու կոչերը որոշակիորեն աշխուժացան նաև 2019 թ․ հոկտեմբերից քաղաքական ու սոցիալ-տնտեսական խորքային ու արմատական բարեփոխումների կոչերով ուղեկցվող քաղաքացիական հուզումների մեկնարկից ի վեր, որոնց իրենց մասնակցությունը բերեց նաև հայ համայնքը։ Իսկ ահա վերջերս ծագումով հայ, լիբանանցի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանի հայտնի հաղորդմանը հաջորդած հակահայկական գործընթացի և թուրքական գործոնի աշխուժացման պատճառով համայնքի շրջանում որոշակի անհանգստություն առաջացավ։ Այդ օրերին նույնպես շատերը Հայաստանում, Սփյուռքում և Լիբանանում խոսում էին արտագաղթելու հրամայականի մասին։

 

Առկա բոլոր խնդիրներին ավելացած աղետը, որը, թվում էր, լրիվ թևաթափ էր անելու լիբանանահայերին, որոնք Լիբանանի մյուս քաղաքացիների պես դժգոհ են երկրի իշխանությունների՝ տասնամյակների անգործությունից, կոռուպցիայի ծավալներից, սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրներից և այլն։ Լիբանանահայ ներքին կյանքի ուսումնասիրությունը ի հայտ բերեց մի կարևոր իրողություն, որ՝ համայնքի կրոնական և ազգային կառույցները, շատուշատ լիբանանահայ գործիչներ, ազդեցիկ դեմքեր, լավատես են, որ համայնքը երկարատև, բայց հետևողական աշխատանքի և արտաքին աջակցության շնորհիվ կկարողանա վերագտնել իր ուժերը ու շարունակել իր բնականոն կյանքը։

Օգոստոսի 5-ին Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա․ Կաթողիկոսի ուղերձում մասնավորապես նշված է․ «Լիբանանի հայութեան վերականգնումը պէտք է կատարուի համազգային ճիգով՝ մեր հայրենիքին, Սփիւռքի գաղութներուն եւ ընդհանրապէս մեր ժողովուրդի զաւակներուն գործօն մասնակցութեամբ: Տագնապը մեծ է. հետեւաբար, մեր մօտեցումը պէտք է ըլլայ համապատասխան, կազմակերպ ու հետեւողական»:

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի Փոլ Հայդոստյանը օգոստոսի 6-ին Բեյրութի «Վանա ձայն» ռադիոյին տված հարցազրույցում նշում է, թե՝ իրավիճակները չէ, որ պիտի որոշեն, թե մենք ինչ անենք։ Նրա խոսքերով՝ դեռևս աղետից առաջ առիթ է ունեցել ասել, որ հուսահատ է Լիբանանում գոյություն ունեցող իրավիճակի հարցում, բայց շատ լավատես ապագայի նկատմամբ։ Վերապատվելին շեշտում է, որ՝ անկախ գոյություն ունեցող իրողություններից «․․․մենք պետք է կենտրոնանանք մեր հնարավորությունների, մեր կոչումի, մեր առաքելության վրա և մեր լավագույնը պետք է անենք․․․»։ Սակայն ամենակարևոր թեզը, որն առաջ է քաշում Լիբանանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, հետևյալն է՝ աղետը սթափվելու առիթ պետք է տա անխտիր բոլոր կողմերին, այդ թվում՝ իշխանություններին, հայ համայնքին և այլն, նոր ելակետից ամեն ինչ սկսելու համար։

ՀՅԴ բյուրոյի օգոստոսի 5-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետութիւնները գործնապէս օժանդակութիւն պիտի ցուցաբերեն լիբանանահայ համայնքին: Կոչ կ՛ուղղենք հայրենի եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդին` ամուր կանգնելու լիբանանահայութեան կողքին, ճգնաժամի այս պահուն: Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրաւենք այս արհաւիրքը եւ անգամ մը եւս ապացուցենք մէկ ու միասնական ազգ ըլլալու մեր հաւատամքը․․․»։

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հայկական լրտավամիջոցներից մեկին տված հարցազրույցում մասնավորապես նշում է, թե՝ լիբանանահայ համայնքի շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ «․․․մեր որոշումն է, որ այս աւերին ալ պիտի տոկանք, պիտի տոկանք համահայկական ուժգնութեամբ, բռունցքով, Հայաստանէն Արցախ, սփիւռք ու հոն, ուր հայու սիրտը կը բաբախէ»։ Նախօրեին «Վանա ձայն» ռադիոյին տված հարցազրույցում Հ․ Բագրատունին նշում է, որ՝ ճիշտ է, Լիբանանում դժոխային վիճակ է, բայց այն պետք է հաղթահարվի համահայկական ուժերով։ Նրա խոսքերով՝ հայությունը պետք է մնա Բեյրութում, որ կարողանան օգնել նաև Երևանին և Ստեփականակերտին։  

ՀՅԴ պատասխանատու Հակոբ Հավաթյանն իր վիդեոուղերձում նշում է․ «Դժվար է պահը, բայց կանգուն է Բուրջ Համուդը, և պատնեշի վրա է լիբանանահայությունը, պատրաստ հավաքական ճիգով ու գիտակցությամբ շրջանցելու նաև այս հավաքական աղետը»։ Հավաթյանի խոսքերով՝ հայության զորակցությունը ոգևորում է իրենց՝ ամուր կառչած մնալու այս համայնքին և նայելու ապագային նոր հույսերով, նոր տեսլականով, քանի որ լիբանանահայությունը պիտի մնա կանգուն, պիտի շարունակի իր նպատակասլաց աշխատանքը հանուն համահայկական երազանքների։ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում Հավաթյանը շեշտում է, որ՝ «տեղին չեն և հաճելի չեն խոսակցությունները լիբանանահայության՝ զանգվածային շարժի մասին»։

Ս․Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության օգոստոսի 5-ի ուղերձում մասնավորապես նշված է․«Դատելով ավերածության աստիճանից, վերականգնման ճանապարհը վստահաբար պետք է լինի երկար և դժվար։ Սակայն մենք հավատում ենք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքներով կկարողանանք հաղթահարել այս դժվար հանգրվանը»։

Լիբանանի ավետարանական համայնքի հրատարակչական գործերի տնօրեն Ռոզեթ Ալեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկա դժվար իրավիճակում, երբ երկրի իշխանությունների նկատմամբ կա վստահության անկում, և լիաբանանահայությունը գտնվում է ճգնաժամի մեջ, համայնքի հետագա զարգացման համար նոր ռազմավարություն է պետք։ Պետք է մշակել մի բանաձև, այնպես ինչպես քաղաքացիական պատերազմի տարիներին գտնվեց «դրական չեզոքության» բանաձևը։ Տիկինը Ալեմյանը առաջարկում է շեշտը դնել հայ դպրոցի վրա, ուսուցիչ-ծնող-աշակերտ շղթայի միջոցով կրկնապատկել, եռապատկել ջանքերը, նոր մոտեցումներ մշակել՝ ակնկալելով համահայկական շրջանակների աջակցությունը ևս։ Նրա կարծիքով՝ ձախորդ օրերը կգան և կանցնեն, սակայն այդ օրերին է երևալու հայրենասիրությունը, իսկ համայնքի հեռանկարի հետ կապված, տիկին Ալեմյանը վստահ է, որ՝ նոր հորիզոններ են բացվելու։    

Այսպիսով, եթե չլինեն կրոնական և քաղաքական ղեկավարության հորդորները՝ Լիբանանում մնալու հարցում, արդյո՞ք Լիբանանում հայերն ավելի համարձակ և միանգամայն հակոտնյա որոշումներ չեն ընդունի և չեն հեռանա։ Արդյո՞ք ապագայի հետ կապված լավատեսություն ունեցող գործիչները հաջողելու են իրենց գործը լիբանանյան ընդհանուր ճգնաժամային խորապատկերի մեջ, և կամ արդյո՞ք այդ որոշումները հետո ժամանակավրեպ կամ վնասակար չեն համարվելու։ Ակնհայտ է, որ Լիբանանում մնալու և իրենց գործը շարունակելու հարցում շատերը կասկած չունեն։ Միևնույն ժամանակ, քիչ չեն նաև անհապաղ հեռանալ ցանկացողները՝ համարելով, որ Լիբանանի ներկա ճգնաժամն անհաղթահարելի է։

Այս պարագայում Հայաստան հայրենադարձվել ցանկացողներին և այլևս Հայաստանում գտնվող լիբանանահայ ընտանիքներին ՀՀ կառավարությունը պետք է օգնի հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, մինչև վերջ, որպեսզի նրանք չհիասթափվեն Հայրենիքից, ինչպես դա եղավ իրաքահայերի, հետո՝ սիրիահայերի պարագայում՝ այս հարցում ունենալով հստակ ռազմավարություն։ Բնականաբար, առանց համահայկական աջակցության՝ Մոսկվայից մինչև Սիդնեյ, լիբանանահայ համայնքին առնչվող խնդիրները դժվար կլինի հաղթահարել։ Մյուս կողմից, հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում շահեկան է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ հայության համար, և միևնույն ժամանակ կարևոր այն մարդկանց համար, ովքեր Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի հայկական միջավայրը համարում են անկրկնելի և բացառիկ, և չեն կարող այդ կենսատարածքից դուրս գտնվել։ Հարկ է նշել, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքները մեծապես օգնել են Հայաստանի Հանրապետությանը անկախությունից ի վեր՝ ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում՝ դառնալով կարևոր կամուրջ Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների զարգացման և սերտացման հարցում։ Այս կարևոր հանձնառությունը Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Լիբանանի, հայ համայնքները վստահ եմ, պատրաստ են շարունակել նաև ապագայում։     

Լիբանանում իրավիճակն իսկապես բարդ ու խրթին է։ Եթե խնդիրները միայն սոցիալ-տնտեսական դաշտում լինեին և կամ էլ առնչվեին աղետի հետևանքների վերացմանը․․․ Լիբանանը ներկայումս գտնվում է տարբեր պետությունների և ուժային կենտրոնների (Սաուդյան Արաբիա, Իրան, Թուրքիա, Իսրայել, ԱՄՆ, ԵՄ և այլն)  աշխարհաքաղաքական շահերի ու հետաքրքրությունների բախման կետում, ինչը մեծապես խոչընդոտում է Լիբանանի ներքաղաքական կայունության և միասնության վերականգման հնարավորությունները։ Սակայն այս դժվար իրավիճակում լիբանանահայ համայնքի շատուշատ ներկայացուցիչներ Լիբանանի մյուս համայնքները ներկայացնող քաղաքացիների պես պատրաստ են հավատալ Լիբանանին մեկ անգամ ևս կամ ոչ վերջին անգամ, հավատալ նրա հեռանկարին։ Սա մեծ վստահություն է, որը մսխելու իրավունք Լիբանանի ներկա ու ապագա իշխանություններն ուղղակի չունեն։ Իսկ իրականում, սա ավելի շատ նման է խաղադրույքի, քանի որ ոչ մեկը դեռևս չգիտի, թե ինչ սցենարներ կարող են  զարգանալ Լիբանանում և նրա շուրջ ծավալվող զարգացումներում՝ թե՛ դրական, թե՛բացասական։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան