«Հեղափոխությունը» «ռասկրուտկա» անող լրատվամիջոցները նույնությամբ «ռասկրուտկա» են անում ծավալվող իրադարձությունները․ քաղաքագետ
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ամուլսարի հետ կապված մի բան դուրս չի գալիս
1. <<Հեղափոխությունը>> ռասկրուտկա անող լրատվամիջոցները նույնությամբ ռասկրուտկա են անում ծավալվող իրադարձությունները:
2. Պայքարողների քաղաքական ու աշխարհայացքային խայտաբղետությունը: Որ կինոյից ասես մարդ կա:
3. Ստորջրյա քաղաքականությունն ավելի շատ է թվում, քան բնության և էկոլոգիայի խնդիրներով պայմանավորված իրական մտահոգությունները:
4. Իշխանությունները ամեն կերպ խուսափում են որևէ կարծիք հայտնելու ծավալվող գործընթացի վերաբերյալ: Տպավորություն է, որ եթե Ռ. Պետրոսյանին մնա, հենց այսօր կվերադառնա մարզպետի իր նախկին պաշտոնին:
5. Լիդիանի հետ կապված ողջ գործընթացը հենց սկզբից եղել է ոչ թափանցիկ և հետևաբար՝ խնդրահարույց: Բայց խնդիրն այն է, որ այս հանգամանքը որևէ կերպ առայժմ չի համադրվում վերը թվարկված փաստերի հետ՝ ով, ինչ և ինչպիսի հանգուցալուծում է ուզում:
Ցանկացած պարագայում գերակա պետք է լինեն իրական բնապահպանական հիմնախնդիրները, այլ ոչ քաղաքական <<բնապահպանությունը>>: