Եվ այս նվաստ, անազնիվ ու նողկալի թատրոնում այսպես ժանտորեն ոտնակոխ անել ազգային սրբություններն ու արժեքները, զգացումներն ու ապրումները, ոչ մեկին չի ներվելու․ Հայր Ասողիկ
Ասողիկ Աբեղա Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այլևս խորագույն ցավով արձանագրում ենք, որ կրթադաստիարակչական ծրագրի գործընթացում բրուտոսներ չկան. «Կեսարն» ինքն է իր վրա ձեռք բարձրացնում... Սակայն, այս երկու տարիների գծագրած իրականության դեպքերն ու հանգամանքները դատողականությանը հուշում են, որ բրուտոսների ու «Կեսարի» շարժումները գրոսմայստերական ընդհանուր խաղից են բխում:
Եվ այս նվաստ, անազնիվ ու նողկալի թատրոնում այսպես ժանտորեն ոտնակոխ անել ազգային սրբություններն ու արժեքները, զգացումներն ու ապրումները, Ազգին մոլորեցնել ու ծաղրել, Հայրենին առավել վտանգի մատնել, Հավատքն առևտրի վերածել՝ երբեք և ոչ մեկին չի՛ ներվելու:
Այո՛, Կենդանի է Աստված և Նրա խոսքը հավիտենական ճշմարտություն և իրողություն է. «Ես կփշրեմ, հողմափոշի կդարձնեմ նրանց, փողոցների ցեխի պես կտրորեմ նրանց» (Սաղմ. ԺԷ. 43):
Արդ, քանի դեռ շատ ուշ չէ, ո՜վ աշխարհի իմաստությամբ կուրացածներ, կանգնեցե՛ք, դարձի՛ եկեք:
Տակավին մեր աղոթքների մեջ եք: Թույլ տվեք, որ դրանք ձեզ համար օրհնաբեր լինեն և ոչ՝ պատուհաս:
Ասողիկ աբեղա Կարապետյան