Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ավտոմեքենա է այրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացել, որ Ջրառատ գյուղի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55–ին, մարվել՝ 15:07–ին։ Տներից մեկի բակում այրվել է «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան։