Ճակատագրական սխալի կարող է վերածվել <<հեղափոխության>> ճակատագրի փրկության անպտուղ փորձերը՝ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների ավելորդ գերլարվածության. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քյարամյանը ԱԱԾ-ն մաքրում է ռուսական <<շպիոններից>>: Ավելի խնդալու բան վերջին ամսվա մեջ չէի լսել: Քյարամյանի դեմքով ինչ-որ մարդիկ գուցե փորձում են ազատվել համակարգի այն նվիրյալներից, ում համար հայ-ռուսական հարաբերությունների ռազմաավրական կարրևորությունը բովանդակային հագեցվածություն ունի, բայց ոչ նա:
Ոչ վաղ անցյալի պատանին, ով նաև արտահամակարգային անձնավորություն է (ԱԱԾ-ն այս առումով առանձնհատուկ համակարգ է եղել գրեթե միշտ), ուղղակի չէր կարող ԱԱԾ-ի պես համակարգում <<փոթորիկ>> բարձրացնել, այն էլ՝ այդքան սեղմ ժամկետներում: Ուղղակի չէր կարող:
Ոլորտին քաջատեղյակ մարդիկ, կարծում եմ, լուռ կկիսեն համոզմունքս, որ կա <<անտեսանելի ձեռք>>, որը հանրության համար աննկատ աշխատացնում է Քյարամյանի տեսքով <<խամաճիկին>>՝ ի շահ <<հեղափոխության>> կարիքների սպասարկման: Ո՞վ կամ ովքե՞ր են այդ անձնավորությունները, ովքեր իրականում խաղարում են այս ամենը, ինչպե՞ս է նրանց դա հաջողվում հարցերի պատասխանները գտնել դժվար կլինի, եթե կարևոր 2 հանգամանք անտեսենք.
1. Քյարամյանը առավել յուրային է, քան ԱԱԾ նախկին 2 տնօրենները:
2. Քյարամյանն ավելի անփորձ է, քան նորից ԱԱԾ նախկին 2 տնօրենները:
Հ.Գ. Հակառուսականությամբ սնուցել ստորջրյա ներքաղաքական պայքարը և՛ անհեռանկարային է, և՛ վտանգավոր և՛ տարօրինակ, եթե նկատի ունենանք, որ տարծաշրջանային վերջին զարգացումները առավել քան պարզորոշ ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների գերկարևորությունը՝ անվտանգության միասնական առանցքի անհրաժեշտության հարցում:
Եվ վերջապես, ճակատագրական սխալի կարող է վերածվել <<հեղափոխության>> ճակատագրի փրկության անպտուղ փորձերը՝ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների ավելորդ գերլարվածության: