Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր. Գևորգ Պետրոսյանը` Փաշինյանին
Փաշինյա՜ն, երբ իշխանության գալու համար քեզ պետք էր հպարտ քաղաքացին, հայտարարում էիր, որ ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին
Փաշինյա՜ն, երբ իշխանության գալու համար քեզ պետք էր հպարտ քաղաքացին, հայտարարում էիր, որ ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը:
Համարենք, թե Ամուլսարը տվյալ դեպքում հրապարակն է, որտեղ հավաքված հպարտ քաղաքացիները միանգամայն արդարացիորեն պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործման գործընթացը:
Հը, բա ինչու՞ չես կատարում ժողովրդի պահանջը...
Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր...
Խաբեցի՞ր...
էէէէէէ, հլը ու՞ր ես...»: