Երևան, 02.Հոկտեմբերի.2020, 00:00
ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով. Արցախի ՄԻՊ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը Ադրբեջանն Արցախում նորից հրետակոծում է խաղաղ բնակչությանը. Հադրութը արկերի տակ Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներն Ադրբեջանի հրետակոծության տակ են ընկել Արցախում. կա երկու վիրավոր Բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք (տեսանյութ) Մակրոնը ԼՂ հարցով զանգահարել է Պուտինին Կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է. ՊՆ Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 23 զինծառայողների անունները

Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերժվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն անկախության 30 տարիներին մշտապես մասնակցել է չափորոշիչների և դասագրքերի ստեղծմանը։ Այս անգամ էլ հաստատությունն իր պարտքը համարեց մասնակից դառնալ այդ հույժ կարևոր գործին։ Չափորոշիչների ստեղծման խմբում ընդգրկվելու համար ինստիտուտի գիտաշխատողներից առաջադրվեց պատմագիտության թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն նրա հայտը մերժվեց՝ առանց պարզաբանման։ Շուտով պարզ դարձավ, որ մերժումներ են ստացել նաև գիտակրթական այլ հաստատությունների փորձառու մասնագետներ։ Նկատելի էր, որ ի սկզբանե այդ խմբի ձևավորման գործընթացը տեղի էր ունենում տարօրինակ գաղտնիության պայմաններում։ Երբ օրերս քննարկման հանվեց նախագիծը և հրապարակվեց խմբի անդամների անունները, շատ բան դարձավ հասկանալի։  Այդ մասին ասվում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունում:

«Ծանոթանալով փաստաթղթին՝ հանրապետության գիտակրթական այլ հաստատությունների հետ մեկտեղ պատմության ինստիտուտը կարևոր համարեց իր սկզբունքային անհամաձայնությունն արտահայտել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Նախագծում բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն» առարկայի միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է:

Հայ աշակերտի կողմից Հայաստանի պատմության մասին ամբողջական պատկերացում կազմելու տեսակետից անընդունելի է նաև հայեցակարգի նախագծում իրադարձությունների ժամանակագրության խաթարումը: Առաջարկվող հայեցակարգի նախագծից ամբողջությամբ հանված են Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական զորքերի կազմում Արևմտյան Հայաստանի տարածքներն ազատագրած և արևմտահայ գաղթականներին ցեղասպանությունից փրկած հայ կամավորական ջոկատների մասին տեղեկությունները: Ցանկը կարելի է շարունակել...

Եթե սույն հայեցակարգի նախագծում նկատված վերոնշյալ դրսևորումների պատճառներն ու շարժառիթները մինչ այդ անբացատրելի էին թվում, ապա վերջին օրերի հրապարակում-բացահայտումներից հետո շատ հարցերի պատասխաններ հստակեցվեցին: Ինչպես պարզվեց, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների հայեցակարգի նախագծերը մշակող որոշ փորձագետներ, այդ թվում` խմբի ղեկավարը, մի քանի այլ անձանց հետ 2016 – 2018 թթ., փաստորեն գաղտնիության այմաններում մասնակցել են օտար դրամաշնորհային ծրագրի, կազմակերպել քննարկումներ Հայաստանում և Թուրքիայում, որոնց արդյունքում թուրք հեղինակների հետ համահեղինակությամբ 2017 թ. հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ»), իսկ 2019 թ.` «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները։ Այդ մասին տեղյակ չեն եղել ոչ միայն Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետները, այլ նաև ծրագիրն իրականացնող խմբի անդամների աշխատանքային ընկերները՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի աշխատակիցները։

Այդ գրքերում մանրամասն ներկայացված են Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքեր գրելու նոր չափորոշիչները։ Հատկանշական է, որ հիշյալ ձեռնարկների հայ «մասնագետները» հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին 2016 թ. Ապրիլյան պատերազմի դրվագները շարադրանքում ընդգրկելու համար՝ հավանաբար դա համարելով հայ աշակերտների շրջանում հարևանների նկատմամբ թշնամություն սերմանելու քայլ:

Ի դեպ, նոր չափանիշների հեղինակները շրջանառության մեջ գտնվող ուսումնական ձեռնարկներում փաստորեն չեն տեսել որևէ դրական ու ուսանելի նյութ, որի պատճառով, ըստ էության առաջարկում են արմատապես վերանայել գործող ծրագրերը՝ մոռանալով, որ նույն Ապրիլյան պատերազմի հերոսները ևս գիտելիք էին ստացել ու դաստիարակվել գործող դասագրքերով։ Ավելին, չափորոշիչների հեղինակները նոր դասագրքերում չեն կարևորել 2010-ական թվականներից լույս տեսած «Հայոց պատմության» ակադեմիական նոր բազմահատորյակի (ի դեպ, հրատարակված 6 գրքերը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ԿԳՄՍ, ՊՆ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների միջոցով անվճար հատկացրել է Հայաստանի բոլոր դպրոցներին, զորամասերին, կենտրոնական ու համայնքային գրադարաններին) հայեցակարգային մոտեցումների ներառումը, որոնց հեղինակները, լինելով հանրապետության և Սփյուռքի ամենաճանաչված մասնագետներ, պատմական գիտության վերջին խոսքը ներկայացրել են հանրության դատին։

Թուրք հեղինակների հետ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի մասնակցելով, ակամայից փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը, որն իբր թե պետք է զբաղվի պատմական, այսպես կոչված վիճելի խնդիրների, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումով` այդպես ըստ էության կասկածի տակ դնելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնի ու հայրենազրկման իրողությունները: Ահա թե ինչու հայկական կողմը մշտապես մերժել է թուրքական նմանատիպ առաջարկները։ Ավաղ, մի քանի հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, գնացել են այդ քայլին և թուրքական հայեցակարգային մոտեցումներն ըստ էության փորձել են արմատավորել «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:

Հայեցակարգի նախագծի և հիշատակված ձեռնարկների համեմատության արդյուքում ակնհայտ է դառնում, որ թուրքերի հետ այդ ձեռնարկները գրած այն հայ հեղինակները, որոնք ընդգրկվել են չափորոշիչները մշակող խմբի մեջ, դրանցում նշված դրույթները գրեթե նույնությամբ վերաշարադրել են հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի հայեցակարգի նախագծում:

Գաղտնիք չէ, որ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշակերտները՝ որպես իրենց երկրի հայրենասեր ու պետականաշեն քաղաքացիներ, ձևավորվում են նաև դպրոցում «Հայոց պատմություն» առական ուսումնասիրելու միջոցով։ Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» համարելու տխրահռչակ գործելակերպից, իսկ Թուրքիան` այդ գործում նրան աջակցելուց ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուց: Ասվածի ամենավառ ապացույցներն են օրեր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, Ադրբեջանին սատարելու Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները, հայկական երկու պետությունների հարևանությամբ այս պահին թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Վերոնշյալից ելնելով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար»,- ասվում է հայտարարությունում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան

Գիտական հարցերի գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյան

Գիտական քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Հակոբ Մուրադյան

Հին դարի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Գոհար Վարդումյան

Միջին դարերի պատմության վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արտաշես Շահնազարյան

Հայ պարբերական մամուլի պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյան

Նոր պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռուբեն Սահակյան

Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյան

Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան

Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան

Հայտարարությունն ընդունվել է ինստիտուտի տնօրինության 2020 թ. հուլիսի 30-ի հեռավար նիստում

Արայիկ Հարությունյանը լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին «Արցախի հերոս» կոչմանն է արժանացրել (տեսանյութ) ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց ՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը Արցախում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը․ նա տեղափոխվել է Երևան․ «Փաստինֆո» Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք «Էս գանձը էսօր 15 րոպեում 3 ինքնաթիռ ա խփել». Տաթև Խաչատրյան ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա. ՀՄՏԿ ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պատրավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ Հակառակորդի նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մոտ 10-15 կիլոմետր Արցախի պաշտպանության բանակ. Սեյրան Օհանյան Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ Հայաստանն ու Արցախը կանեն ամեն ինչ տարածաշրջանն ապակայունացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերը խոչընդոտելու համար. ԱԳՆ Աշխարհի գործընկերները պետք է դատապարտեն Արցախում Բաքվի կողմից լրագրողների թիրախավորումը. ՀԺՄ կոչը Կաթողիկոսն այցելել է վիրավոր զինվորներին (լուսանկարներ) Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին Արցախում բժիշկներին հաջողվեց փրկել Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը «Ադրբեջանում միջազգային լրագրողներին չի թույլատրվում աշխատել. այ, սա է հենց խախտումը». Արման Թաթոյան Թուրք-ադրբեջանական թիրախում հայաստանյան և օտարերկրյա լրագրողները հայտնվել են ԱԳՆ հայտարարությունից հետո. Աննա Նաղդալյան Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով. Արցախի ՄԻՊ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին. Արմեն Աշոտյան (լուսանկար) Իրազեկում Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց. ԱԱԾ Այսօր Հադրութում և Մարտունիում շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը (լուսանկարներ) Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Էմանուել Մակրոն ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները (լուսանկարներ) Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը Թուրքիայի ռազմական և տնտեսական գործընկերները պետք է զսպեն Էրդողանին. Բունդեսթագի պատգամավոր Քիչ առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը «Գլուխ եմ խոնարհում. դուք մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հրամայականը». Hraparak.am Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» Իրանում ադրբեջանական զինուժի հարվածից 6-ամյա երեխա է վիրավորվել Մայրաքաղաքի գովազդային վահանակներին տեղադրվել են մեր զինվորների հերոսությունը պատկերող պաստառներ (լուսանկարներ) Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք է սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի ԼՂ-ում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի տարածքում. կա վիրավոր (լուսանկարներ) Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո․ ՀՀ ՄԻՊ Խուսափեք զորակոչից, եթե արդեն զորակոչվել եք, հանձնվեք հայերին. Արցախի ԱԺ-ի կոչը՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին Թուրքիայի հետ միայն մի հարցի շուրջ կարող ենք բանակցել, որ թաթը քաշի այս ռեգիոնից. Արման Աբովյան (տեսանյութ) ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը Արցախում Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորվել է 24News-ի լրագրողը Թիրախավորվել է նաև Agence France-Presse գործակալության մեքենան (լուսանկարներ) Խոցվել է այսօրվա ընթացքում հակառակորդի երրորդ ինքնաթիռը. ընդհանուր հաշվով կորցրել է 4-ը Միխեիլ Սաակաշվիլին քիչ առաջ զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ահազանգում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին Բեռնատարների իրանցի վարորդներին տեսնելիս ազդանշան տվե՛ք. Վարդան Ոսկանյան Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․օդուժաթափ. Շուշան Ստեփանյան Հայկական ուժերը խոցել են ևս մեկ ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ. ՊԲ Սա Ձեր կռիվը չէ, բոյկոտե՛ք եւ մի՛ ենթարկվեք հոգեկան դիկտատորի հրամաններին. ԱԺ փոխխոսնակը՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին Մարտական գործողությունները լուսաբանելիս հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը. oպերատորը վիրավոր է Կոչ եմ անում զբաղվել նաև Ստյոպա Սաֆարյանով. պետք է զգոն լինենք ու թույլ չտանք, որ 5-րդ շարասյունը թպրտա. Սերգեյ Յարմալոյան (լուսանկար) Ադրբեջանն Արցախում նորից հրետակոծում է խաղաղ բնակչությանը. Հադրութը արկերի տակ Ադրբեջանը քաղաքացիական տների թիկունքում տեղակայված ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից կրակ է վարում Արցախի տարածքի դեմ (լուսանկարներ) Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներն Ադրբեջանի հրետակոծության տակ են ընկել Արցախում. կա երկու վիրավոր Իսրայելը զենքով բեռնված օդանավեր է ուղարկում Ադրբեջան. Բաքուն չի հերքել. «Ալ-Արաբիա» Ռազմաճակատում ադրբեջանական զինուժին հասցված մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս. Տիգրան Աբրահամյան Մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու. Արթուր Աբրահամ (տեսանյութ) «Ադրբեջանցիք չե՞ն ասում՝ Գորիսից ինչ հրթիռով ենք խփում իրենց»․ Արծրուն Հովհաննիսյան 386 կողային համարով ԲՄՊ–2–ը պատկանում է Բայլականի ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսին (լուսանկար). Ռազմինֆո Հոկտեմբերի 2-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն ՀՀ քաղաքներից և գյուղերից մեկում Արցախի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է անհրաժեշտ ապրանքների ցանկը Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ. Թաթոյան Մի՛ արա, Նիկո՛լ, մի՛ լսիր կողքիններիդ, սթափվի՛ր. Հարություն Հարությունյան (լուսանկար) Թշնամական համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրետակոծությունից տուժած քաղաքացիական տուն Մարտակերտ քաղաքում (լուսանկարներ) «Հայաստան» հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար Ադրբեջանում հանրային դժգոհությունը նոր թափ է հավաքում. Նաիրի Հոխիկյան Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները 491 վարակման նոր դեպք Հայաստանում. վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 50850-ի Լելե-Թեփե բարձունքի մոտակայքում մերոնք ադրբեջանական մարտական ուղղաթիռ են խոցել, որն ընկել է Իրանի տարածքում. ՊԲ Բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք (տեսանյութ) «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե՞ մեր կանանց նույնպես տանք»․ Ադրբեջանի ԳՇ պետ Սադիկովը կտրուկ էր արտահայտվել իշխանությունների մասին ԱԹՍ-ն խոցվել է Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ (լուսանկար) «Շուտով՝ լավ լուր». Շուշան Ստեփանյան Այս պատերազմը ձեր պատերազմը չէ, սա հային Ադրբեջանի իշխանության կողմից պարտադրած պատերազմ է․ կոչ՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին Ադրբեջանցիների դիակների գրպաններում, առանց բացառության, եղել են ներարկիչներ. Արցախի նախագահի մամլո խոսնակ Դեն Բիլզերյանը եւ նրա ընտանիքը Արցախի և Հայաստանի համար փոխանցել են 250 հազար դոլար Մակրոնը ԼՂ հարցով զանգահարել է Պուտինին