Նիկոլը եկավ իշխանության և ավելի քան 2 տարի խաբխբելով, զոհերի իրավահաջորդներին «գնելով»՝ ապահովեց ընդդիմախոսներին լռեցնելու հուզականություն. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մարտի 1-ի ողբերգությունը, քաղաքական շահարկումների առարկա դարձնելով, Նիկոլը եկավ իշխանության և ավելի քան 2 տարի խաբխբելով, զոհերի իրավահաջորդներին <<գնելով>> ապահովեց ընդդիմախոսներին լռեցնելու հուզականություն: Բարոյազուրկ գործին ծառայեցրեց նաև կոճակ սեղմողների սեփական անպարագիծ թիմին:
Ի՞նչ է լինելու, երբ գա կառավարչական անփությության և հակաճգնաժամային անհասկանալի քաղաքականության արդյունքների ամփոփման ժամանակը, ո՞վ է հաշվետու լինելու համավարակի շուրջ հազարի հասնող զոհերի համար: Նիկո՞լը: Բայց չէ՞ որ նա <<անթերի>> է և երբեք չի <<սխալվում>>: Առավել հավանական է նրա դիմազուրկ թիմը: Գուցե հենց դրա համա՞ր է հատուկ հավաքագրել անդեմ զանգված ու պարգևավճարներով սնուցելով <<չաղացնում>> է, որպեսզի պատասխանատվության ժամին բարեհաճ լինեն <<փրկչի>> առաջ:
Եվ մի կասկածեք, ձախողման պահին առանց վարանելու հենց անպարագիծ իր թիմին է դարձնելու քավության նոխազ: Բացառություն կկազմեն գուցե ԲԾԽ-ներն ու ամենից ամենամերձավորները: