Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը, ունենք ապացույցներ. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, Իջեւանում բրիֆինգի ժամանակ ասաց Իջեւանի լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես բրիֆինգից հետո իմ մոտ եղած տեղեկությունները կփոխանցեմ ձեզ, թե ինչպես տների մերձակայքում թիրախավորում են զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,-ասաց նա:
Նա հավելեց, որ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ժամը 18:00-ից քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում կա:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի զոհերը պաշտոնական տվյալներով 11 են, ինքը բայց վստահ է, որ թվերը կարող են փոխվել: