«Քլոյանը կտխրի»․ Սարգիս Քլոյանի կողմից՝ Նարեկ Մանթաշյանի և 5-րդ ալիքի դեմը հայցը դատարանը վարույթ չի ընդունել
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մաթնաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Գումարը չի բավարարում...
Հետևելով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պահվածքին (մասնավորապես Քլոյանի) տպավորություն է որ նա ամենուրեք շահ է փնտրում, ըստ մամուլի հրապարակումների նա 30.000.000 արդեն ծախսել է՝ որդու կնոջն ու երեխաներին ոչինչ չտալով, հետո այլ աղբյուրներից գումար վերցրել և այլն:
Ի դեպ խոսելով այս թեմայից հիշեցի, որ «հայկական ժամանակից» տեղեկացել էի, որ ինձ և 5-րդ ալիքին ևս դատի էին տվել ու գումար պահանջում, իսկ երեկ դատական datalex համակարգից տեղեկացա, որ հայցը չի բավարարել ներկայացվող պահանջներին և մի շարք պատճառներով վարույթ չի ընդունվել...
Հ.Գ. Ինչպես վիճարկվող հաղորդման ժամանակ եմ շեշտել կարծիքս չի վերաբերում բոլոր զոհերի իրավահաջորդներին, նրանց մեջ կան շատ ազնիվ և պարկեշտ մարդիկ...
Հ.Հ.Գ. Քլոյանը կտխրի...