Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 18.Ապրիլի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Հաջողություն, որն անհնարին էր թվում․ Դերենիկ Թերզյան

«Հաջողության պատմություններ» նախագծի անդամ Դերենիկ Թերզյանը գրում է․

 

Գոյություն ունի սխալ պատկերացում, թե ճգնաժամերից հետո լինում է բուռն զարգացման փուլ։ Այս տեսակետն էր ժամանակին առաջ քաշում վարչապետ Տիգրան Սարգսյանը և այս տեսակետն է այսօր տիրաժավորում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, ճգնաժամերից հետո հնարավոր է բուռն զարգացում և ժամանակակից պատմությունը նման շատ օրինակներ ունի։ Բայց կա մի կարևոր նախապայման՝ զարգացում հնարավոր է միայն և միայն այն դեպքում, երբ հետճգնաժամային փուլում իշխանության են կամային և բանիմաց մարդիկ։ Էֆեկտիվ կառավարությունները, այո, կարող են երկրները դուրս բերել խորը անհուսությունից և տանել զարգացման։ Եվ լրիվ հակառակը՝ անբան կառավարությունները ճգնաժամային պայմաններում ուղղակի կարող են տապալել պետականությունը։ Նման շատ օրինակներ նույնպես պատմությանը հայտնի են։

Գերմանական հրաշք

Անհավանական հաջողության օրինակ է հետպատերազմյան Գերմանիան։ Հողին հավասարեցված քաղաքներ, գոյություն չունեցող տնտեսություն, ազգային անկում։

Երկիրը թաղված էր փլատակների տակ, արդյունաբերությունն ամբողջությամբ ոչնչացված էր, մթերքները, այդ թվում եւ հացը տրվում էին հատուկ քարտերով: Սա 1945-ին։

Գերմանիայում հրաշքը սկսվեց 1948-ից, երբ սկսեցին բացվել գործարանները, խանութներում հայտնվեցին ապրանքներ և մթերքներ, իսկ գերմանական արժույթը՝ մարկը դարձավ ամենապահանջվածներից մեկը Եվրոպայում: Գերմանական հրաշքի հայրը Լյուդվիգ Էրհարդն է՝ էկոնոմիկայի առաջին նախարարը: Էրհարդը համոզված էր, որ տնտեսությունն անհոգի մեխանիզմ չէ, այլ հենվում է մարդկանց վրա, որոնք ունեն իրենց ցանկությունները, նպատակները և պահանջները:

Հետպատերազմյան փուլը Գերմանիայում ընդունված էր կոչել «զրոյական տարիներ»։ Լյուդիվիգ Էրհարդը ասում էր. « ....պարզ հաշվարկով այդ տարիներին շարքային գերմանացին պետք է աշխատեր 12 տարի՝ մեկ զույգ կոշիկ գնելու համար, իսկ մեկ նորմալ կոստյումի համար 50 տարի»։

«Ինձ իդեալական է թվում այն վիճակը, երբ սովորական մարդը կարող է ասել՝ ես բավարար ուժ ունեմ ինքնս ինձ պաշտպանելու համար, ես ցանկանում եմ պատասխանատու լինել իմ ճակատագրի համար: Դու՝ պետություն հոգ մի տար իմ գործերի մասին, բայց ինձ այնքան ազատություն տուր և իմ աշխատանքից ինձ այնքան թող, որ ես կարողանամ հոգալ իմ և ընտանիքիս խնդիրները»,- գրել էր Էրհարդը:

1950 թվականին, ավերիչ պատերազմից ընդամենը հինգ տարի անց, Գերմանիան կարողացավ վերականգնել արդյունաբերական հզորությունների նախապատերազմյան ծավալները, իսկ 1962-ին՝ գերազանցում էր այդ ցուցանիշը 3 անգամ։ Մի անգամ, երբ արդեն Գերմանիայի տնտեսությունը վերականգնված էր, Լյուդվիգ Էրհարդին հարցրին՝ ո՞րն է տնտեսության հաջող զարգացման գաղտնիքը: «Գործարարների հնարամտությունը, աշխատավորների աշխատասիրությունն ու կարգապահությունը և կառավարության ճիշտ քաղաքականությունը»,- պատասխանել է Էրհարդը:

Արհեստականորեն մոռացված հայկական հրաշք

Անցած դարի իննսունականների վերջին Հայաստանում ստեղծված իրավիճակը հիշեցնում էր հետպատերազմյան Գերմանիան. ավերված տնտեսություն, աղքատություն, գործազրկություն, միլիոնի հասնող արտագաղթ: Մենք ունեցանք մեր պատերազմը, մենք հասարակարգ փոխեցինք, բայց մեզ մոտ տեղի ունեցավ նաև երկրի արդյունաբերական հզորությունների աննախադեպ թալան։ Բյուջետային հիմնարկներում ամիսներով, անգամ տարիներով աշխատավարձ չէին ստանում, եւ եթե ստանում էին, ապա այն այնքան քիչ էր, որով գրեթե որևէ հարց հնարավոր չէր լուծել:

Հայաստանյան հրաշքի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա ժառանգեց խնդիրներով լեցուն տնտեսություն և աղքատության մեծ չափաբաժին ունեցող երկիր՝ խաթարված ենթակառուցվածքներով: Ինչպես հետպատերազմյան Գերմանիայում մի օր սկսեցին բացվել գործարանները եւ խանութները լցվեցին ապրանքներով, այդպես էլ աննկատ Հայաստանում սկսեց տնտեսական աշխուժությունը, որի արդյունքում նվազեց աղքատությունը, սկսեց բարձրանալ կենսամակարդակը, տնտեսությունն աճեց երկնիշ թվերով, բյուջետային հիմնարկներն աստիճանաբար մոռացան աշխատավարձերի ուշացումների մասին: Եվ Հայաստանի լրահոսում մշտական տեղ սկսեց զբաղեցնել բացվող հիմնարկների կարմիր ժապավենը։

2000-ականներին Հայաստանում բուռն շինանարարություն էր։ Բացի տնտեսական խնդիրներ լուծելուց, աշխատատեղեր ստեղծելուց այն լուծեց կարևորագույն մեկ այլ խնդիր՝ մարդկանց ապահովել բնակարաններով։ Խորհրդային ժամանակներից մնացած բնակֆոնդը 10 տարի չէր աճել, երկու-երեք սենյականոց խորհրդային բնակարաններում ապրում էին մի քանի սերունդ, կազմավորվում էին ընտանիքներ, ծնվում երեխաներ։

Եթե չլուծվեր այդ մարդկանց բնակարանային խնդիրը, ապա լինելու էր դեմոգրաֆիկ աղետ։ Փոխարենը 2005-2006-2007 թվականներին Հայաստանում արձանագրվել է ներգաղթ։ Մոտ երեսուն տարվա անկախ պետականության պայմաններում ներգաղթի միակ երեք տարիները։ Հիմա սրա մասին շատերը չեն հիշում։ Մի դեպքում արդյունք է տվել երկար տարիներ արհեստականորեն Քոչարյանի արածը մոռացության տալու տարբեր ուժերի աշխատանքը, մյուս կողմից էլ անցել է բավական ժամանակ, սերունդ է ձևավորվել, որը չի տեսել ՀՀՇ-ական բարքեր, դատարկ սառնարաններ, ամիսներով չտրվող աշխատավարձեր։ Ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, այնպես էլ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում տնտեսական վերելքի հիմքում դրվեց ազատ գործարարությունը. մարդկանց հնարավորություն տրվեց ստեղծել, արարել և փող աշխատել:

Հայաստանում 1998-2007-ին ՀՆԱ-ի միջին տարեկան տեմպը կազմել է 1,5 տոկոս: Տարիներ շարունակ երկիրն ավելի շատ սպառում էր, քան արտադրում, ինչի հետևանքով աճում էր արտաքին պարտքը: 2002-ից սկսած իրավիճակը կտրուկ փոխվեց: Առաջին անգամ գրանցվեց խնայողության դրական ցուցանիշ: Ավելացել էր սպառումը, բայց տնտեսության աճի տեմպերն անհամեմատ ավելի բարձր էին: 1998-ին տնտեսության ընդհանուր սպառումը գերազանցում էր համախառն արտադրանքը մոտ 11 տոկոսով, բայց արդեն 2006-ին տնտեսության ներքին խնայողությունը կազմեց ՀՆԱ-ի 16 տոկոսը: Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով:

Ֆրանսիացի տնտեսագետներ Ժակ Ռյուեֆը եւ Անդրե Պիետրը հետպատերազմյան տարիներին գտնվելով Գերմանիայում և տեսնելով տնտեսական հրաշքը գրել են. «Նախօրեին գերմանացիների դեմքին գրված էր անհուսություն, իսկ հաջորդ օրն ամբողջ ազգը հույսով նայում էր ապագային»: Սա բառացիորեն այն ժամանակվա Հայաստանի նկարագրությունն է։

«Հերիթեյջ ֆաունդեյշնի» 2008-ի գնահատումների համաձայն, Հայաստանի տնտեսության 70,3 տոկոսն ազատ էր, ինչը մեր երկիրը դարձրել էր ամենաազատ տնտեսությունն ունեցող 28-րդ երկիրն ամբողջ աշխարհում: Նմանատիպ գնահատական է տալիս նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը 2005 թվականին:

Տնտեսական քաղաքականությունը դրական էր ազդում հասարակության տարբեր շերտերի վրա: Այսպես, 2005-ին 1999-ի համեմատ աղքատությունը կրճատվեց մոտ երկու անգամ, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: Տնտեսության աճը չէր կարող չհանգեցնել քայքայված ճանապարհները հիմնանորոգելուն եւ նոր ճանապարհներ կառուցելուն: «Լինսի» եւ «Հայաստան համահայկական» հիմնադրամների միջոցներով հսկայածավալ աշխատանքներ կատարվեց: Կամուրջներ, թունելներ, ճանապարհներ, որոնք հիմնովին փոխեցին պետության դեմքը, նպաստեցին զբոսաշրջության զարգացմանը:

Տնտեսության երկնիշ աճն առանց որակյալ ճանապարհների, կամուրջների եւ թունելների հնարավոր չէր լինի: Աննախադեպ ծավալի մշակութային օջախների հիմնանորոգումները Հայաստանի մշակութային կյանքը նոր որակի հասցրեց։ Ինչպես Գերմանիայում հետպատերազմական բարեփոխումների շնորհիվ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում ձևավորվեց կայուն միջին խավ, որը զարգացող տնտեսության ամենավառ վկայություններից մեկն է:

«Մեզ ծավալուն աշխատանք էր սպասվում: Անհրաժեշտ էր ոչ միայն զարգացնել ու շարունակել բարեփոխումները, այլև իրականացնել խոշոր նախագծեր, որոնք կփոխեին Հայաստանի կերպարը»,- այս տողերի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահն է։ Հյուսիսային պողոտա, աղետի գոտում հսկայածավալ շինարարություն, նոր, միջազգային ամենաբարձր կարգի օդանավակայան, Ծաղկաձոր, Իրան-Հայաստան գազամուղ, Թումո և այլն։

Էրհարդի եւ Քոչարյանի քայլերում բազմաթիվ նմանություններ և ընդհանրություններ կան: Այսուհանդերձ, կա մի մեծ տարբերություն. Գերմանացիները շնորհակալ են Էրհարդին, գերմանացիները առիթը չեն կորցնում նրան փառաբանելու համար, իսկ Հայաստանում հսկայական ռեսուրսներ ծախսվեցի հանրությանը համոզելու համար, որ տնտեսական աճը աճ չէր կամ եթե աճ էր, ապա միայն էլիտաների համար, և որ Հյուսիսային պողոտան պետք չէր կառուցել, բայց հիմա ցանկացած օտարերկրյա բարձրաստիճան հյուրի անպայման տանում են հենց Հյուսիսային պողոտա ու Թումո։

Սա էլ մեր և գերմանացիների տարբերությունը, սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչու գերմանացիները պատերազմից հետո ոտքի կանգնեցին և կրկին դարձան ուժեղագույններից մեկն աշխարհում, իսկ մենք այսօր խարխափում ենք ինչ-որ անդունդում: Պետության հաջողությունները երբեք պատահական չեն լինում։ Դրանք ձևակերպված նպատակներ են, ռեֆորմների անհատական հեղինակներ, էֆեկտիվ թիմեր և ահռելի կամք՝ հաղթահարելու օբյեկտիվ դժվարությունները և առաջացող դիմադրությունները։

Հայաստանի տնտեսական հեռանկարը

Հետվիրուսային աշխարհի քաղաքական և տնտեսական մոդելի ամբողջական պատկերացում այս պահին չկա։ Ժամանակի ընթացքում վիրուսը կդադարի սպանել և մարդկությունը կգիտակցի, որ ապրում է այլ պայմաններում։ Սա և խոշոր փլուզումներ են և նոր հնարավորություններ։ Շատ պետություններ տապալվելու են, ուրիշները՝ շահեն։

Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի ստարտային պայմանները մեղմ ասած, լավը չեն. հսկայական գործազրկություն, արտաքին ահռելի պարտք, փլուզված ամբողջական ոլորտներ, ռեսուրսների բացակայություն։ Արդյո՞ք, սա դատավճիռ է։

Վստահաբար՝ ոչ, եթե ապահովվի կարևոր նախապայմանը. ով և ովքեր են լինելու իշխանության ղեկին այդ փուլում։ Այսօրվա որակով իշխանությունը տնտեսությունը տանելու է կոլապսի, որից հետո պետական և տարածքային կորուստներ մեկ քայլ է։

Կարելի է ենթադրել, որ հավաքական բանականությունը կհաղթի և ժողովրդի անվտանգության բնազդը կպարտադրի նոր իշխանություն և նոր մթնոլորտ երկրում։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան