Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ներկայացրել առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը:
«Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի, սակայն հուլիսի 9-ին կրկին կնվազի»,- գրել է Գագիկ Սուրենյանը։

Հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ: Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: