Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին՝ ժամը 21։20-ին, տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:
Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել:
Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են: