Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 29.Մարտի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Զորակոչիկները վարակակիրների հետ՝ նույն հերթում. ինչպե՞ս են պոլիկլինիկաները «կանխում» վարակի ներթափանցումը բանակ. News.am

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում COVID-19–ի հետազոտման թեստերի արդյունքներով որևէ նորակոչիկի մոտ կորոնավիրուս չի աշխտորոշվել։ Այս մասին  News.am–ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս պահի դրությամբ վարակակիրներ չեն հայտնաբերվել, եղել են կասկածելի դեպքեր, որոնք հետազոտվել են նաև ՊՇՌ թեստավորման մեթոդով, սակայն նրանց թեստի պատասխանները ևս բացասական են եղել»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ այս տարի բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, ապա նոր միայն մասնակցում վիճակահանությանը։ Պաշտպանության նախարարությունից հավաստիացնում են, որ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։

Իսկ մինչ այդ զորակոչային տարիքի տղաները պատվաստումներ ստանալու, ինչպես նաև հետազոտվելու նպատակով այցելում են պոլիկլինիկաներ, որտեղ, COVID-19–ով պայմանավորված, մեղմ ասած քաոսային իրավիճակ է։ Օրերս News.am–ի թղթակիցը Երևանի Թիվ 19 պոլիկլինիկայում ականատես է եղել, թե ինչպես մեկ ժամից ավելի մի խումբ զորակոչիկներ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ նույն հերթում սպասում են տեղամասային թերապևտի աշխատասենյակի մոտ, որպեսզի իրենց ուղեգրեն համապատասխան մասնագետների մոտ։ Հերթում սպասող տարեց քաղաքացիներից մեկն անգամ ինքն է անձամբ զգուշացրել նորակոչիկներին, որ հաստատված վարակակիր է և հորդորել իրենից հեռու կանգնել։ Թեև տվյալ հարկաբաժնում հերթերի կարգավորման նպատակով գծանշումներ էին արված, իսկ բուժաշխատողները փորձում էին կարգավորել հերթը և հորդորում էին քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն փաստն այն է, որ նեղ միջանցքում հնարավոր չէր պահպանել սահմանված տարածությունը և ժամեր շարունակ կանգնած մնալ նույն տեղում։ Ի դեպ՝ նույն հարկում է գտնվում նաև ռենտգեն հետազոտության կաբինետը, որտեղ տվյալ ժամանակահատվածում նախատեսված էր նաև COVID-19 ունեցող հիվանդների հետազոտությունը։

Խնդրի առնչությամբ News.am–ը զրուցեց Թիվ 19 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռոբերտ Պետրոսյանի հետ։ Վերջինս վստահեցրեց, որ կորոնավիրուսով  հաստատված հիվանդներ պոլիկլինիկա չեն այցելում, թեև նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ակնհայտ ախտանիշներ ունեցող հիվանդներին տեղափոխում են պոլիկլինիկա, ռենտգեն հետազոտության ենթարկում, ապա ուղարկում թեստավորման։ Պետրոսյանը հայտնեց, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները այս ընթացքում նույն ընթացակարգով են պոլիկլինիկայում բուժզննում անցնում, ինչպես մյուս քաղաքացիները։

Հարցին՝ արդյոք ռիսկային չէ՞, երբ զորակոչային տարիքի տղաները նույն հերթում են սպասում հնարավոր վարակակիրների կամ կոնտակտավորների հետ, մանավանդ որ շատ քաղաքացիներ ախտանշաններ ունենալու դեպքում, շարունակում են այցելել պոլիկլինիկաներ, Պետրոսյանը պատասխանեց։

«Նախ, որևէ քաղաքացի չի կարող առանց պաշտպանիչ դիմակի և ջերմաչափման այցելել մեր պոլիկլինիկա։ Եթե մեզ այցելած քաղաքացին ջերմություն է ունենում, նրան հենց մուտքի մոտ առանձնացնում ենք մեկուսարանում, ինչից հետո հերթապահ թերապևտն իջնում  է մեկուսարան, գնահատում  քաղաքացու վիճակը, և եթե քաղաքացին լուրջ գանգատներ չունի, նրան ուղարկում են տնային բուժման, սակայն եթե լուրջ ախտանիշներ ունի, հոսպիտալացնում են։ Մենք պարետատան տրամադրած ցանկով տեղեկանում ենք վարակակիրների և կոնտակտավորների մասին, և հեռախոսազանգով հսկողություն ենք իրականացնում»։

Դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ արդյոք գործընթացն այնպես կազմակերպել, որ զորակոչիկների շփումը մյուս քաղաքացիների հետ նվազագույնի հասցվի, օրինակ, նրանք առանձին մուտքով մտնեն՝ հաշվի առնելով, որ պոլիկլինիկան բավականին մեծ է և ունի նման հնարավորություն, և առանձին բժիշկներ նախատեսված ժամանակահատվածում սպասարկեն միայն զորակոչիկներին, Պետրոսյանն արձագանքեց.

«Ամեն օր առավոտյան պոլիկլինիկայի շենքի առջև 40 հոգի հերթ են կանգնում՝ սպասելով ժամը 9–ին, որպեսզի պոլիկլինիկան  բացվի և կարողանան մուտք գործել։ Պոլիկլինիկան աշխատում է թաղամասային սկզբունքով և յուրաքանչյուր զորակոչիկ այցելում է իր թերապևտին.  մեր պոլիկլինիկայում 22 տեղամասային  թերապևտ է աշխատում և նրանցից յուրաքանչյուրը տարբեր զորակոչիկների է սպասարկում, այսինքն ես չեմ կարող  բոլոր զորակոչիկների համար մի թերևապևտ առանձնացնել»։

Պետրոսյանը միաժամանակ ընդգծեց, որ իրենք իրավասու չեն զորակոչային տարիքի տղաների հետազոտության գործընթացն այլ կարգով կազմակերպել, քանի որ առողջապահության նախարարությունից նման ցուցում չեն ստացել։

«Զինկոմիսարիատները սահմանված կարգով զորակոչիկներին ուղեգրում են պոլիկլինիկա, որպեսզի այստեղ նրանք հետազոտության ենթարկվեն։ Երևանում գործում է 28 պոլիկլինիկա, և բոլորի համար նույն չափանիշներն են սահմանված։ Եթե զորակոչիկների համար հատուկ կարգ սահմանված լիներ, բուժզննում անցնելու հատուկ ռեժիմ կամ առանձին մուտք, մենք նույնպես կհետևեինք այդ կանոնին»,–եզրափակեց գլխավոր բժիշկը։

Նշենք, որ զորակոչի առողջապահական բաղադրիչի համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը: Մասնավորապես, առողջապահության նախարարի հրամանով կազմակերպվում է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը համակարգում է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի քաղաքացիների պատվաստումների գործընթացը։ NEWS.am–ի հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտությունը պոլիկլինիկաներում կազմակերպվել է ընդհանուր հիմունքներով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ 

Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ նյութեր էր հրապարակել,  տեղադրելով նաև «Արմենիա» բժշկական կենտրոնում հերթում սպասող զորակոչիկների եւ նրանց ծնողների լուսանկարը։ Այդ կերպ երկրի ղեկավարը, ըստ էության, հասարակությանը զգուշացնում էր, որ չպետք է թույլ տալ, որ վարակը ներթափանցի բանակ։ Հետաքրքիր է,  այդ լուսանկարից ի՞նչ հետևություն է արել   երկրի առողջապահական ոլորտի պատասխանատուն կամ, առհասարակ, պոլիկլինիկաներում տիրող քաոսից նա տեղյա՞կ է, մի՞թե այս իրավիճակում նույնպես միայն հասարակությունն է մեղավոր կամ փաստացի պատերազմող երկրի բանակ զորակոչվող պատանին, որն առանց վարանելու իր հերթը զիջեց կորոնավիրուսով վարակված պապիկին, և նույնը կաներ, եթե նույն այդ պապիկը վարակված չլիներ։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան