Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է կես միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 504 հազարի։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Մեկ օրում մահվան դեպքերի թիվը կազմել է մոտ 3000։
Կորոնավիրւսով մինչ օրս աշխարհում վարակվել է 10․2 մլն մարդ։ Ապաքինվել է 5․5 միլիոնը։
Մահվան դեպքերի թվով առաջին տեղում մնում է ԱՄՆ-ը՝ 128․3 հազար։ Երկրորդ տեղում Բրազիլիան է (57 հազար), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (43,6 հազար)։ Հնգյակում են նաև Իտալիան (34,7 հազար) ու Ֆրանսիան (29,7 հազար)։