Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նշեց, որ նրանց արձակուրդների տեւողությունները տարբեր են։ Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։