Նախագահ Քոչարյանը կրկին ապացուցեց իր պետականամետ լինելը․ նա փաստացի հրաժարվեց մի գործընթացից, որի արդյունքում շատ հավանական էր, որ չեղարկվելու էր իր մեղադրանքը․ Արա Վարդանյան
Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Անգլերենում կա մի ասացվածք` Catch 22: Պարզ ասած դա անելանելի վիճակ է։
Այսօր Էդմոնը հայտնվեց հենց այդ իրավիճակում. Մի կողմից նա չունի այլևս որևէ հիմք չստորագրել ՍԴ դիմելու որոշումը, իսկ մյուս կողմից կա Նիկոլի հետ չդիմելու պայմանավորվածությունը։
Տեսնես այս անգամ ինչ է հնարելու չդիմելու համար։
Նախաքահ Քոչարյանը կրկին ապացուցեց իր պետականամետ լինելն։ Նա փաստացի հրաժարվեց մի գործընթացից, որի արդյունքում շատ հավանական էր որ չեղարկվելու էր իր մեղադրանքը։
Հենց սրանով է տարբերվում պետական գործիչը քաղաքական առուծախով զբաղվող գործիչներից։