Նախագահը պարտավոր է դիմել ՍԴ ընդդեմ Ազգային ժողովի․ Գոռ Հովհաննիսյան
Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը գրում է․
«Եթե Ազգային ժողովն ընդունված փոփոխությունները չուղարկի Հանրապետության Նախագահին ստորագրելու, ապա Նախագահը կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի՝ ՀՀ Սահմ․ 168-րդ հոդ․ 4-րդ կետի և 169-րդ հոդ․ 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթ)՝ պնդելով, որ Ազգային ժողովն իր այդ որոշմամբ խախտում է Նախագահի իրավունքները։ Սահմանադրական դատարանը կորոշի՝ իսկապե՞ս Հանրապետության Նախագահի իրավունքները խախտվել են, թե ոչ։
Հենց այսպիսի խայտառակ, ճչացող հակասահմանադրական իրավիճակներում է, որ Հանրապետության Նախագահը պետք է ստանձնի լուրջ դերակատարություն ու Սահմանադրությամբ թույլատրելի բոլոր եղանակներով իրականացնի Սահմանադրության պահպանմանը հետևելու իր առաքելությունը (ՀՀ Սահմ․ 123-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետև եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ ?
Հ․Գ․ Իրավական պետությունում ցանկացած վեճ պիտի լուծվի դատարանում։ Դիմեք դատարան ու թույլ տվեք, որ դատարանը լուծի բոլոր վեճերը։ Դրանով կնպաստեք նաև իրավունքի զարգացմանը»։