Դատարանում, որտեղ քննվելու է Ծառուկյանի կալանքի միջնորդությունը, մեծ թվով ոստիկաններ կան (ուղիղ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան,-տեղեկացնում է News.am-ը․
Դատարանի բակում են նաև ԲՀԿ պատգամավորները։
Նշենք, որ այստեղ՝ ժամը 19։00-ին մեկնարկելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։