Այս քայլերով միայն ցույց եք տալիս Ձեր վախի աստիճանը, որն օրեցօր Ձեզ ստիպում է հակաօրինական քայլերի գնալ, բայց քիչ մնաց․ Հովհաննես Հարությունյանը՝ դատախազին
Օգտատեր Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան էր էջում գրել է․
Գլխավոր դատախազի վախճանը...
Արթուր Դավթյանի՝ Ազգային Ժողովում ունեցած ելույթից հետո անկասկած կարող ենք արձանագրել՝ օրինականությունն իսպառ վերացել է։
Միանշանակ, օրենքի առաջ բոլորն են հավասար, դա քննարկման ենթակա չէ նույնիսկ, բայց մենք այսօր տեսնում ենք ոչ թե արդարությանն ու օրինականության հաստատմանը տանող գործողություններ, այլ պարզապես քաղաքական պայմանավորվածություններ։ Ըստ Դավթյանի՝ փետրվար ամսից կան "ապացույցներ", բայց ձերբակալելու պահը, չգիտես ինչու, հասունացավ հիմա. ակնհայտ է քաղաքական ենթատեքստը։
Դատախազի միակ բացթողումը դա չէր, նա նաև փաստացի ընդունեց՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հայցադիմումը հետ կանչելու իրավաչափության բացակայությունը։
Այս քայլերով միայն ցույց եք տալիս ձեր վախի աստիճանը, որն օրեցօր ձեզ ստիպում է հակաօրինական քայլերի գնալ, բայց քիչ մնաց։