Փաշինյանը մեր ժողովրդին դիտարկում է զուտ որպես իր բիզնեսների սպառողներ. Նարեկ Մանթաշյան
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկ գիտե՞ք, թե որն է պատճառը, որ պարտադիր է դիմակը և ոչ ասենք ձեռնոցը...
Պատճառը մեկն է՝ Իջևանում ձեռնոց չեն արտադրում, իսկ դիմակ արտադրում են:
Փաշինյանը մեր ժողովրդին, են ժողովրդին ում ինքը կարգել էր 3 միլիոն վարչապետ, դիտարկում է զուտ որպես իր բիզնեսների սպառողներ, ի դեպ ոչ սեփական կամքով այլ հարկադրաբար սպառողներ:
Լրջագույն բժիշկ մասնագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեսակետը ևս դեմ է առողջ մարդկանց դիմակ կրելուն, իսկ մենք հայերս ստիպված ենք կրել, քանի որ դա մեր վարչապետի բիզնեսն է:
Մնում է միայն հուսալ և աղոթել, որ Փաշինյանը մորթուց գլխարկների արտադրություն չի սկսի ու ստիպի, որ այսուհետ ամառները պարտավոր են մորթուց գլխարկ կրել...