Սերիա Ա-ի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ
Իտալական Սերիա Ա-ի վերսկսվելուց հետո հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ, որը նվիրված կլինի կորոնավիրուսից մահացածներին:
Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բացի Սերիա Ա-ի հանդիպումներից մեկ րոպե լռությամբ կմեկնարկեն նաև այլ դիվիզիոնների հանդիպումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: