Իտալիայում կորոնավիրուսից մահացածների հարազատները իշխանություններին մեղադրում են անփութության մեջ
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների հարազատները իշխանություններին մեղադրում են անփութության մեջ: Այս մասին Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են «Noi denunceremo» միավորման ներկայացուցիչները:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ինչ-որ մեկը հրաժարական տա, ինչ-որ մեկը ներողություն խնդրի»,-հայտարարել է միավորման ներկայացուցիչ Քրիստինա Լունգինին:
Նրա խոսքով՝ իր 65-ամյա հայրը, ինչպես նաեւ վարակվածներից շատերը մահացել են, քանի որ ուշ են բուժօգնություն ստացել, հաղորդում է DW-ը:
Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 235 000 դեպք, 34 000 մարդ մահացել է: