Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ
ՀՀ ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը 2019 թ. ընթացքում կազմել է 279,7 հազար դրամ՝ ներառյալ պարգևատրումները:
Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
«Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը, ներառյալ պարգևատրումները, կազմել է 279,7 հազար դրամ, այդ ցուցանիշը 2018 թ. ցուցանիշին գերազանցել է 51,9 հազար դրամի չափով կամ առնվազն 23%-ով»,- ասաց Սարգսյանը: