ՄԻԵԴ-ի կարծիքը տագնապ առաջ բերեց «հեղափոխության» շրջանում. այն կանխատեսելի դարձրեց Վենետիկից սպասվող կարծիքի բովանդակությունը. քաղաքագետ
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այն պահից, երբ <<հեղափոխության>> տրանսֆորմացիան տապալվեց, իմ տպավորությամբ խորքային գործընթացն ընդունեց խուսանավելու քաղաքականության տեսք, մինչև կարողանան <<հեղափոխության>> հիմնաան հակառակորդներից ազատվելու ելքեր գտնեն: Սահմանադրական հանրաքվեի իշխանության համար հաջող իրագործումը այդ համատեքստում պետք է կարևորագույն 2 խնդիր լուծեր.
1. Չեզոքացներ <<հեղափոխության>> ընդդիմությանը
2. Ստեղծեր <<հեղափոխության ընդդիմություն>>
Մինչ դեռ հանրաքվեն տարբեր պատճառներով (հիմնական պատճառը հաջողելու հարցում ունեցած վստահության բացակայությունն էր ) տեղի չունեցավ, իսկ դա նշանակում է, որ <<պատին դեմ տալու>> համար անհրաժեշտ վերջին ռեսուրսները նույնպես սպառվելու վրա են:
ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նկատելի նոր տագնապ առաջ բերեց <<հեղափոխության>> շրջանում, ինչը նաև կանխատեսելի է դարձրեց Վենետիկի հանձնաժողովից սպասվող կարծիքի հավանական բովանդակությունը: Այս ընթացքում իշխանության ցայտնոտայնությունը և հախուռն գործողությունների խնդրահարույց տրամաբանությունը ( նախ 3 հարցերի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի հանձնաժողով դիմելու, ապա պատասխանին չսպասելով հակասահմանադրական եղանակով հանրաքվեն չեղարկելու գործընթացը) կապված է վերահաս պարտության զգացողության հետ: Նիկոլի հոգեշեղումներն այս ֆոնին օրինաչափ են դառնում. 2018 թ. մայիսից ի վեր առաջին անգամ հայտնվել է աննախանձելի ծանր երկընտրանքի առաջ.
• Կամ դադարեցնում է երկրորդ նախագահի հանդեպ 2 տարի շարունակ չդադարող ապօրինի գործընթացը՝ ընդունելով իրավիճակի հանգուցալուծման ընդդիմության առաջարկած միջանկյալ կոնսենսուսային տարբերակը, այն է՝ առանց իր մասնակցության ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում,
• Կամ երկրում առկա առանց այն էլ ծանր իրավիճակն օրեցօր ընդունում է առավել ընդգծված «սինուսոիդալ» բնույթ, որտեղ ողջամիտ լուծումները դառնում են առավել անտրամաբանական, փոխարենն առավել կանխատեսելի է դառնում վախճանաբանական եզրահանգումը: