ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի
Նիկոլը տապալել է ոչ միայն երկրի կառավարումը, այլև՝ մարտի 1-ի գործը, որն ամեն կերպ փորձում էր գցել իր պատասխանատվությունից՝ օգտագործելով իրեն հպատակ դատավորներին: Որքան էլ այս 2 տարում Նիկոլը փորձեց աղավաղել ամեն բան, միևնույն է այդ ամենն իր դեմ շրջվեց: Արդեն 2 տարի է, ինչ ականատես ենք լինում գործող իշխանության կողմից ապօրինի քաղաքական հետապնդման, որն իրականացվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Այստեղ ևս ամեն բան Նիկոլի սցենարով չգնաց: Այս ժամանակահատվածում բոլորի համար պարզ դարձավ, որ Մարտի 1-ի գործն ուղղակի փուչիկ է՝ առանց հիմքերի ու փաստերի, իսկ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:
ՄԻԵԴ-ի որոշումը միանշանակ հաստատեց վերոնշյալը և նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի ճշմարտացիությունը: Այդ որոշումը վերջնականապես քանդեց Նիկոլի կողմից հորինված Սահմանադրական կարգի տապալման շինծու գործը:
ՄԻԵԴ-ի որոշումից հետո ՍԴ-ն պետք է արագ կարճի այս խայտառակ գործը և Նախագահ Քոչարյանն ազատ արձակվի: Այսքանից հետո, Նիկոլին և իր ողջ իշխանությանը, ովքեր բանուգործ թողած՝ լծված էին 2-րդ նախագահի դեմ տարատեսակ էժանագին արշավներ իրականացնելուն, մնում է միայն հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ 2 տարվա ապօրինի հետապնդման համար: