«Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600 գ քաշով տղա է ծնվել
«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել, 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։
«Չնայած երեխայի մեծ չափերին՝ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել»,-հայտնում են բժշկական կենտրոնից:
Գարնան վերջին ամսին «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա: