Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր նոր նշանակումներ է կատարել:
Նա ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակել Աշոտ Բախշիյանին, իսկ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին:
Նախարաների ներկայացման ժամանակ նա անդրադարձել է պարենային անվտանգության խնդիրներին, քաղաքացիներին փայտահատման համար տրամադրվող թույլտվություններին եւ մատնանշել այն պահանջները, որոնք պետք է հավուր պատշաճի կատարվեն այդ նախարարությունների կողմից: