Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է
Վայոց Ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է, բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար։ Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
Վերջինս նշեց, որ խնդիրը կապված է արյան ճնշման հետ, բժիշկներին չի հաջողվում այն կարգավորել։ Սամվել Մխիթարյանը նաև նշեց, որ պարզ չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել ճնշման հետ կապված խնդիրների առաջացման համար։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ արդեն վեց ամսից ավելի;