Նշեք իր ծնունդն այսօր առանց նրա, քանի որ շատ շուտով նա կփախչի Հայաստանից՝ առանց ձեզ. Սերգեյ Յարմալոյան
Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի ղեկավար Սերգեյ Յարմալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մարդիկ, որոնք կամենում են սարսափ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտներ են։
Պատերին ծեփողի, ասֆլատին փռողի, պինցետով քաշողի իրական դիմակն օր-օրի պատռվում է: Էլ ինչ պետք է անի այդ մարդը, որ պարզ լինի՝ նա վախկոտ է: Այս փաստից շատերը չէին զարմանա, եթե մի պահ դուրս գային հասարակական հիպնոզից ու հասկանային, որ մարդու արժեքների ամենախոսուն պատկերը անցյալն է: Դասալիքը, բունտ հրահրողն ու մարդկանց մենակ թողնողը, ընդհատակում պաղկվողը, պատերազմի դաշտ՝ պատերազմից 40 օր անց մեկնողը ու ռեմբո խաղացողը, պատվերով հոդված գրողն ու ողջ կյանքը ծեծվելուց վախեցողը այսօր էլ ախ չի քաշի՝ նույնը կրկնելու համար: Վայելե՛ք, Փաշինյանն իր ծննդյան օրվա առթիվ ձեզ նվեր արեց սիրելի պողոսներ: Փակեք ձեր աչքերն ու երազանք պահեք: Նշեք իր ծնունդն այսօր առանց նրա, քանի որ շատ շուտով նա կփախչի Հայաստանից՝ առանց ձեզ: